Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016 20:42
Ալինա Հովհաննիսյան

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր ծախսերի 65% կատարում է պետական միջոցների հաշվին

Արմինֆո. Դեկտեմբերի 12-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կայացավ ասուլիս`«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությունը, վերջին զարգացումները և 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները›› թեմայով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հիմնադրամի մամուլի ծառայությունից, ասուլիսի բանախոսներն էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՁԻՀ ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, ՁԻՀ իրավաբան Արամ Խաչատրյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հմտությունների զարգացման պատասխանատու Ամալյա Եղոյանը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց 2002 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացված գործունեությունը, դրա ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի և տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև ամփոփվեցին 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները:

Վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, իսկ այժմ նաև ինժեներական ոլորտի խոշոր ծրագրերը մշակվում և իրականացվում են  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ-ին՝ Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում և հանդիսանում է եզակի ու հաջողված նախաձեռնություն ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

‹‹ՁԻՀ-ը ձևավորված առաջին տեխնոլոգիական ինկուբատորն է մեր երկրում, որը դարձավ ՏՏ ոլորտի զարգացման մոդել ոչ միայն Հայաստանում, այլ կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում: Այս մոդելը ապացուցեց, որ ինքնածախսածածկվող է, ավելին՝ ծախսերի 65%-ը իրականացվում է ոչ պետական միջոցներից: Ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում նմանատիպ ցուցանիշը համարվում է շատ մեծ հաջողություն»,-նշում է հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն առաջինն էր, որ նախաձեռնեց ՏՏ ոլորտի լայնամասշտաբ կրթական ծրագրեր՝ ինչպես կարճաժամկետ դասընթացների, այնպես էլ բուհերի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագրերի ձևաչափով: Ոլորտի մասնագետների ավելի քանի 50%-ը պատրաստվել և պատրաստվում են ՁԻՀ-ի կողմից, իսկ կրթական ծրագրերի շահառուների քանակը գերազանցում է 20.000-ը։ Ծրագրավորման առաջին մրցույթները, նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման և զարգացման առաջին ինկուբացիոն ծրագրերը (որոնց շրջանակում ստեղծվել և մինչ օրս հաջողությամբ գործում են Հայաստանի լավագույն ՏՏ կազմակերպություններից մի քանիսը) նույնպես իրականացվել են հիմնադրամի կողմից: Ընդհանուր առմամբ ՁԻՀ ակսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերին մասնակցել են 500 թիմ և կազմակերպություն: Նշենք նաև, որ ոլորտի կազմակերպությունների ավելի քան 70%-ը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՁԻՀ-ի հետ, տարեկան միջինում շահառու կազմակերպությունների թիվը գերազանցում է 200-ը։ Ոլորտում իրականացված ներդրումների ծավալը, որոնք եղել են հիմնադրամի նախաձեռնությամբ, գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից մշակված կամ իրականացված նշանակալի ծրագրերից են՝ Ձեռնարկությունների ինկուբատոր ՏՏ ինկուբատոր, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան, IBM-ի հետ համատեղ ստեղծված, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ ANEL, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն, Կապանի մոբայլ տեխնոլոգիաների կենտրոն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն,

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC), Մոբայլ լուծումների mLab ECA տարածաշրջանային կենտրոն, Cisco Academy ուսումնական լաբորատորիա, Շիրակի մարզի հաշմանդամ և անապահով երեխաների համար համակարգչային գրագիտության և ծրագրավորման դասընթացների ծրագիր, SUN MICROSYSTEMS՝ Առաջատար կրթական և տեխնոլոգիական կարողությունների ձևավորում Հայաստանում ծրագիր, «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագիր» STEP, Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիր (Matching Grant), Վենչուրային կապիտալի / սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ, «Համակարգիչ բոլորի համար» ծրագիր, Դպրոցներում ՏՏ խթանում - «Դպրոցական համակարգիչ» (ClassmatePC) և «Համակարգիչ ուսուցիչների համար» (Teachers PC) պիլոտային ծրագրեր, ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղերում անլար (Wi-Fi երթուղղիչ) ինտերնետ ցանցի սարքերի մատակարարման և տեղադրման ծրագիր, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ամենամյա ԱրմԹեք կոնգրես, Սևծովյան համագործակցության ծրագիր, ՏՏԶԱԽ քարտուղարության գործառույթների ապահովում, ՏՏ ոլորտի ամենամյա հետազոտություն, ՏՏ ոլորտի կազմակերպությունների ուղեցույց, ICT Stat առցանց վարչական ռեգիստրի համակարգի ստեղծում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ամեն տարի իրականացնում է ոլորտի հետազոտություն և ակտիվ մասնակցություն ունի ՏՏ ոլորտի զարգացման բոլոր ռազմավարությունների և մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործում: Հիմնադրամն աջակցում է մի շարք երկրների կառավարությունների ՏՏ ոլորտի զարգացման հարցում, դրանց թվում՝ Մոլդովային, Մոնտենեգրոյին, Բահրեյնին, Ջամայկային, ինչպես նաև Թայվանի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ավելի քան 30 տեխնոլոգիական ինկուբատորների:

ՁԻՀ-ը ստանձնել է երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, շուկայի համար մրցունակ կադրերի վերապատրաստման, նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը՝ ստեղծելով մի շարք ուսումնական, ինովացիոն կենտրոններ: Այս կոնտեքստում պետք է նշել ԵՊՀ-ում գործող Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և նորաբաց Ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան  և ANEL–ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ):

‹‹Ինովացիոն ու կրթական կենտրոնները ծառայում են ոլորտով հետաքրքրվող ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին և մասնագետներին՝ որպես տեխնոլոգիական վերջին ձեռքբերումների, տեխնո կրթության, միջազգային գիտելիքի հասանելիության աղբյուր, ինչպես նաև աջակցում են սկսնակներին՝ սեփական գաղափարներն իրականություն դարձնելու հարցում: Ձեռնարկությունների ինկուբաատոր հիմնադրամի շնորհիվ 2012 թվականից մինչ օրս Երևանում և մարզերում վերապատրաստվել են 20.000-ից ավել աշակերտ, ուսանող, հաշմանդամություն ունեցող անձ, մասնագետ և դասախոս, աջակցություն է ստացել ավելի քան 500 թիմ և ընկերություն»,- նշում է հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

ՁԻՀ-ի գործունեության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի մարզերում տեխնոլոգիական կենտրոնների հիմնումն է, ինչը թույլ է տալիս հավասարաչափ զարգացնել ՏՏ ոլորտը երկրում՝ ողջ ռեսուրսները չկենտրոնացնելով միայն Երևանում: Ներկայումս Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը ստացել է հետագա ֆինանսավորում:

Տեխնոլոգիական կենտրոնները դառնում են մարզի և քաղաքի կարևոր տնտեսական բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, պատրաստելով և վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդների և ընկերությունների՝ կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված օրինակով մշակվել և իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը, Կապանում հիմնվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում՝ ՏՏ կենտրոն:

ՁԻՀ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև Հայաստանի ՏՏ ոլորտի առաջխաղացումը արտերկրում, վերազգային խոշոր ընկերությունների հետ համագործակցությունը, ինչպիսիք են Մայքրոսոֆթ, IBM, Նեյշնլ Ինսթրումենթս, Դ-Լինկ, Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ, Cisco Systems, Intel Corporation և այլն:

Մի շարք ծրագրեր էլ հիմնադրամն իրականացրել է Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորմանն ուղղված: Այս կոնտեքստում կարող ենք նշել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, ՀՀ գյուղերում անլար (Wi-Fi երթուղղիչ) ինտերնետ ցանցի սարքերի մատակարարման և տեղադրման ծրագիրը, «Դպրոցական համակարգիչ» և «Համակարգիչ ուսուցիչների համար» պիլոտային ծրագրերը:

Էլեկտրոնային վիճակագրության տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և կառավարման համար ՁԻՀ կողմից ստեղծվել է նաև ICT Stat առցանց վարչական ռեգիստրի համակարգը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն այժմ նաև ձեռնամուխ է եղել Ինժեներական քաղաքի ու Կիբերանվտանգույթան կենտրոնի ծրագրերի կյանքի կոչմանը: Սրանք հայաստանյան տեխնո ապագայի ծրագրեր են, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանն ավելի կամրապնդի իր դիրքը՝ որպես առաջատար ինովացիոն երկիր: 

 

Ասուլիսի ընթացքում բանախոսները ամփոփեցին նաև 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները: 2016թ-ին ոլորտի ընկերությունների թվաքանակը կազմել է շուրջ 540, ոլորտում ներգրավված է 16.000 մասնագետ, շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլլար, ՀՆԱ-ի վրա ՏՏ ազդեցությունը մոտ 6% է:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հասույթը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 170.2 մլրդ դրամ`տարեկան անկումը`0.1%: Ընդ որում, առյուծի բաժինը կազմել են ոլորտի ծառայությունների հասույթը`149,3 մլրդ դրամ (տարեկան աճը`0.4%), որից 40.7 մլրդ դրամ կազմել է ՏՏ ոլորտի հասույթը, տարեկան աճը`39,4%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջըՀայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջը
Հայաստանը և ԱՄՆ-ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումն ամրապնդելու համարՀայաստանը և ԱՄՆ-ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումն ամրապնդելու համար
Լարսը փակ է բեռնատարների համարԼարսը փակ է բեռնատարների համար
Վերսկսվել է օտարերկրյա ներդրումների հոսքը օֆշորային Ջերսիից դեպի ՀայաստանՎերսկսվել է օտարերկրյա ներդրումների հոսքը օֆշորային Ջերսիից դեպի Հայաստան
Նախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններովՆախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններով
Աղասի Թավադյան. Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրելԱղասի Թավադյան. Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկIFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Հայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներումՀայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ. աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի կայունության համար«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ. աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի կայունության համար
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներիցՕրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Էկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկաԷկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա
Գևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքովԳևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքով
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար ռիսկերն ակնհայտ են. Հայաստանի ֆինանսների նախարարԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար ռիսկերն ակնհայտ են. Հայաստանի ֆինանսների նախարար
Հայաստանի ԿԲ. Առկա են բոլոր նախադրյալները 2025 թվականին գնաճը  3%-ի մակարդակում ապահովելու համարՀայաստանի ԿԲ. Առկա են բոլոր նախադրյալները 2025 թվականին գնաճը  3%-ի մակարդակում ապահովելու համար
Գևորգ Պապոյանը՝ Գևորգ Պապոյանը՝ "Չոր նավահանգիստ" նախագծի մասին. մենք մտածում ենք նաև ավելի խորքային տնտեսական ուսումնասիրության մասին՝ կապված տնտեսական հետևանքների վերջնական հաշվարկների հետ
Ֆինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումըՖինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
ՀԲ վարկով Հայաստանում երեք էլեկտրաենթակայան կարդիականացվիՀԲ վարկով Հայաստանում երեք էլեկտրաենթակայան կարդիականացվի
ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորում են փոխադարձ առևտրում առավել արդյունավետ միջավայրի ստեղծումըՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորում են փոխադարձ առևտրում առավել արդյունավետ միջավայրի ստեղծումը
ՀՀ ֆինանսների նախարար. Մենք հաջողության ենք հասել մեր տնտեսական քաղաքականությունումՀՀ ֆինանսների նախարար. Մենք հաջողության ենք հասել մեր տնտեսական քաղաքականությունում
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսության աճը, եթե չլիներ վերաարտահանումԻնչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսության աճը, եթե չլիներ վերաարտահանում
ԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ ՂազախստանինԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ Ղազախստանին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էրՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էր
11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում
Մինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել էՄինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել է
Ֆինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերըՖինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերը
2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-իՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-ի
Հայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-իՀայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-ի
Հայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրաՀայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրա
Փաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասինՓաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասին
«Մայլեռ» ընկերությունը 2025 թվականին նախատեսում է 12 մլրդ դրամ  ներդնել Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային մարզահամալիրի զարգացման համար«Մայլեռ» ընկերությունը 2025 թվականին նախատեսում է 12 մլրդ դրամ  ներդնել Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային մարզահամալիրի զարգացման համար
Համաշխարհային բանկը Հայաստանին կաջակցի ջրային ոլորտի նոր ծրագրի իրականացման գործումՀամաշխարհային բանկը Հայաստանին կաջակցի ջրային ոլորտի նոր ծրագրի իրականացման գործում
2024 թվականին «Սյունիք» օդանավակայանից 71 չվերթ է իրականացվել Երևան-Կապան - Երևան ուղղությամբ2024 թվականին «Սյունիք» օդանավակայանից 71 չվերթ է իրականացվել Երևան-Կապան - Երևան ուղղությամբ
Դավիթ Խուդաթյանը ՝ ատոմակայանի կառուցման մասին. մենք դիտարկում ենք ոչ միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, այլև այլ երկրների  առաջարկներԴավիթ Խուդաթյանը ՝ ատոմակայանի կառուցման մասին. մենք դիտարկում ենք ոչ միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, այլև այլ երկրների  առաջարկներ
Պետական վերահսկողական ծառայության կողմից պետբյուջեում վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ. Ռոմանոս ՊետրոսյանՊետական վերահսկողական ծառայության կողմից պետբյուջեում վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ. Ռոմանոս Պետրոսյան
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համարԵվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համար
"Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականի վերջին
ՀԿԵ. Անցած տարի Հայաստանում արձանագրվել է երկաթուղով ուղևորահոսքի 4,6 տոկոս աճՀԿԵ. Անցած տարի Հայաստանում արձանագրվել է երկաթուղով ուղևորահոսքի 4,6 տոկոս աճ
2024 թվականին Հայաստանի պետական գանձարան 224 մլրդ դրամ պակաս եկամուտ է մուտքագրվել2024 թվականին Հայաստանի պետական գանձարան 224 մլրդ դրամ պակաս եկամուտ է մուտքագրվել
Պետությունը կաջակցի անհուսալի վարկեր ունեցող վարկառուներինՊետությունը կաջակցի անհուսալի վարկեր ունեցող վարկառուներին
Կիրանցում կադաստրային քարտեզը փոխվել է. Կոմիտեի ղեկավարը չի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողություններըԿիրանցում կադաստրային քարտեզը փոխվել է. Կոմիտեի ղեկավարը չի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողությունները
Ուզում ես ապրել կենտրոնում՝ վճարիր ավելին․անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը 2026 թվին ամբողջությամբ կաշխատենՈւզում ես ապրել կենտրոնում՝ վճարիր ավելին․անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը 2026 թվին ամբողջությամբ կաշխատեն
Հայաստանի միջազգային համախառն պահուստները մինչեւ 2024թ. դեկտեմբեր կրճատվել են տարեկան 2,8%-ով՝ միչեւ 3,533 մլրդ դոլարՀայաստանի միջազգային համախառն պահուստները մինչեւ 2024թ. դեկտեմբեր կրճատվել են տարեկան 2,8%-ով՝ միչեւ 3,533 մլրդ դոլար
Հայաստանում բնակարաններին առնչվող գործարքների թիվն աճել է մոտ 13 տոկոսովՀայաստանում բնակարաններին առնչվող գործարքների թիվն աճել է մոտ 13 տոկոսով
Հնարավորությունների «պատուհանը» փակ է. Կադաստրի կոմիտեի ղեկավարը կոչ է արել գումար չծախսել ինքնակամ շինությունների վրաՀնարավորությունների «պատուհանը» փակ է. Կադաստրի կոմիտեի ղեկավարը կոչ է արել գումար չծախսել ինքնակամ շինությունների վրա
Տնկվել է Արդշինբանկի անվանական անտառըՏնկվել է Արդշինբանկի անվանական անտառը
2024 թվականին Հայաստանում իրականացվել են 59 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր2024 թվականին Հայաստանում իրականացվել են 59 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր
Առողջության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում կապահովի միանման ծածկույթ բոլոր ապահովագրված անձանց համար. օրինագիծԱռողջության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում կապահովի միանման ծածկույթ բոլոր ապահովագրված անձանց համար. օրինագիծ
 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում
4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն
ՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացողՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացող
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբ
Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներինՈր տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համարԿոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
ՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքելՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքել
ԵՏՀ նախարար. ԵՏՀ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ավելացնել "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի թողունակությունը
Հայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակըՀայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.01.2025
RUB3.87-0.01
USD397.780.56
EUR408.042.96
GBP484.732.74
CAD276.601.48
JPY25.20-0.04
CNY54.260.08
CHF434.210.85