Արմինֆո. 2020-ին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը պետք է կրկնապատկվի, ինչը լրացուցիչ 2,5 մլրդ դրամի եկամուտ կապահովի գանձարանին: Այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զբոսաշրջության զարգացման հարցերի գծով խորհրդակցության ընթացքում, որը տեղի էր ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի Ջերմուկ Վայոց Ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
Նախարարը նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ, բայց, ցավոք, ներգրավված է միայն մի փոքր մասը: Որպես օրինակ Կարայանը նշել է Ջերմուկի տուրիստական ներուժը: «Մենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեցինք Ջերմուկում զբոսաշրջության զարգացման հետ կապված որոշ առաջարկներ» - ասել է Կարայանը:
Նախարարը գտնում է, որ զբոսաշրջության զարգացման ճիշտ քաղաքականություն կառուցելու դեպքում 3 տարուց Հայաստանում սպասվող զբոսաշրջիկների հոսքը կկազմի մոտավորապես 2,5 մլն մարդ, ինչը կբերի լրացուցիչ 2,5 մլրդ դրամի եկամուտ: Այս տարի Հայաստան է այցելել մոտ 1.2 միլիոն մարդ, - ասել է Կարայանը: Եվ, հաշվի առնելով, որ միջին հաշվով յուրաքանչյուր զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է հազար դոլար, հետևաբար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում 2,5 մլրդ դոլարի եկամուտ:
Հիշեցնենք, որ Բյուջե-2017-ը նախատեսում է ՀՆԱ-ի անվանական աճը 5% սահմաններում կամ 5 405 տրլն դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 969 010.2 զբոսաշրջիկ, տարեկան աճը` 3.6%: Նշվում է նաև, որ հունվար - սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնածների թիվը, կազմել է 903 541, տարեկան աճը`3.0%: Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա ըստ ստացված տվյալների, հունվար-սեպտեմբերին Հայստանի հյուրանոցնային տնտեսության օբյեկտներում տեղավորված զբոսաշրջիկների թիվը (ՀՀ ռեզիդենտների), կազմել 867 495 մարդ, տարեկան աճը`11.0%:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների, ներքին զբոսաշրջության զարգացումը 5 տարիների ընթացքում աճել է մոտ 14.5%, ինչին նպաստել է սոցիալական փաթեթի ներդրումը: Վերջին հինգ տարիների ընթացքում կառուցվել է ավելի քան 20 հյուրանոց, ինչպես նաև ոլորտի մոտ 100 այլ օբյեկտներ, ընդհանուր առմամբ ստեղծելով տասը հազար տեղ/ մահճակալ: