Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից, համաժողովը ներառել է ՝ Տարածքային զարգացման ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների վերանայում՝ ներառյալ ազգային և տարածքային մակարդակներում առկա ռազմավարական պլանավորման գործընթացները; Տարածքային ծրագրերի դրամաշնորհների ստորագրման արարողություն, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից, և որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո, և որի նպատակն է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում:
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասել է. «Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր ներգրավված են ինտենսիվ տարածաշրջանային զարգացման բարեփոխումներում, առաջնորդելով դեպի ուժեղ տարածաշրջանային հասարակություններ և տնտեսություններ ամբողջ երկրում: Շնորհավորում ենք այս դժվար մրցակցության մեջ հաղթած բոլոր ծրագրերին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, և մաղթում նրանց հաջողություն իրենց դժվարին խնդիրներում: ՏԶ դրամաշնորհային ծրագիրը ոչ միայն աջակցում է մարզերի զարգացմանը, բարձրացում նրանց տնտեսական մրցունակությունը, նվազեցնում արտագաղթի միտումները, այլ նաև ցույց է տալիս Եվրոպական միության նոր ոգեշնչված մոտեցումը Հայաստանի տարածքային զարգացման նկատմամբ` մարդկային կապիտալի ինտեգրման, նորարարության, ներառման, և ենթակառուցվածքների միջոցով»:
Հիշեցնենք, որ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ 2016 թվականը ռեկորդային է Եվրամիության կողմից Հայաստանին ֆինանսականն օգնության առումով, քանի որ, սովորաբար, այդ գումարը կազմում է շուրջ 50 մլն եվրո, իսկ այս տարի այն կկրկնապատկվի: