Արմինֆո. «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը Հայաստանի համար վտանգ չի տեսնում Վրաստանի կառավարության կողմից մայր գազամուղի բաժնետոմսերի 25%-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR-ին) վաճառելու հնարավորության առնչությամբ:
Նրա ասելով, բազմաթիվ երկրներ գազ են ստանում տարանցմամբ, և շահառու երկրին չպետք է մտահոգի, թե ով է տարանցիկ խողովակաշարի սեփականատերը, քանի որ ամեն մի բիզնես ապրիորի նպատակաուղղված է առևտրային շահերի ստացմանը: «Եթե հարցը դիտարկենք քաղաքակիրթ միջազգային նորմերի տեսանկյունից, ապա Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ի վաճառքի արդյունքը Հայաստանի համար խնդիրներ չպետք է ստեղծի, առավել ևս, հաշի առնելով այն գործոնը, որ Վրաստանը, Հայաստանն ու մյուս երկրներն ունեն մի շարք միջազգային պարտավորություններ, և այդ երկրների ստորագրությունները դրված
են որոշակի պայմանագրերի և համաձայնագրերի ներքո», - հայտարարել է Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է տեխնիկական տեսանկյունից հնարավոր խնդիրներին, ապա, ինչպես պարզաբանել է ընկերության ղեկավարը, գազամուղի թողունակությունը ներկայիս 33-34 մթնոլորտից մինչև 55 մթնոլորտ ավելացնելու անհրաժեշտություն ծագելու դեպքում արդիական կդառնա ներդրումների իրականացումը:
Նշենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիին, հաղորդել էին, թե բարենպաստ իրավիճակ ստեղծվելու դեպքում Վրաստանի կառավարությունը բորսա կհանի «Նավթի և գազի կորպորացիայի» և «Վրացական երկաթուղու» բաժնետոմսերի 25%-ը: Իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է վրացական գազատարը գնելու իր մտադրության մասին, որով Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից, և բնական է, որ ռազմավարական նշանակություն ունեցող գազամուղի մի մասի օտարման որոշումը մտահոգության առիթ է հայկական կողմի համար:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |