Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016 14:59
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկն իր քարտապանների համար ընդլայնում է Զեղչային Ցանցը

Կոնվերս Բանկն իր քարտապանների համար ընդլայնում է Զեղչային Ցանցը

Արմինֆո. Կոնվերս Բանկն իր քարտապանների համար ընդլայնում է Զեղչային Ցանցը, հայտարարելով Բանկի վճարային պլաստիկ քարտերի կիրառման հնարավորությունների և աշխարհագրության ընդլայնման նոր նախաձեռնության մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն հաճախորդները, որոնք կնախընտրեն Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, Բանկի գործընկերների ցանցում վճարումների կատարելով Բանկի քարտերով,  կստանան 5-25 տոկոս զեղչ:

Աղբյուրի համաձայն, աա զեղչային ցանցի աշխարհագրության  ընդլայնման ծրագրի մեկնարկն է. Վրաստանում ընտրվել են այն վայրերը՝ մասնավորապես այն հյուրանոցները և ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում և ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:

Բանկը մշտապես զարգացնում է պլաստիկ քարտերի սպասարկման ենթակառուցվածքները, պարբերաբար իրականացվող ակցիաների, «Cash Back», «Կոնվերս միավորներ» բոնուսային ծրագրերին զուգահեռ  բանկի քարտապաններն ունեն  նաև  ՀՀ տարածքում ստեղծված ամենամեծ տեղական 10-50 % զեղչային համակարգերից օգտվելու հնարավորություն:

Զեղչերի ստացման հնարավորություններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում` www.conversebank.am:

Ըստ ԱրմԻնֆո գոծակալության` «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս Բանկի ակտիվ քարտերի թիվը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին գերազանցել է 36 հազարը, (6 տեղ), որից մոտ 76 հազարը եղել է ArCa, ավելի քան 44 հազարը`Via և մոտ 16 հազարը`MasterCard քարտեր: Տարեկան կտրվածքով բանկի ակտիվ քարտերի թիվն ավելացրել է 7,2%` տեղական քարտերի 18,3% և Visa քարտերի 15,3% ավելացման շնորհիվ, իսկ MasterCard քարտերի թիվը կրճատվել է 35%: Կոնվերս Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարվա 9 ամիսներին հասել է մոտ 148 միլիարդ դրամի (3-րդ տեղ), տարեկան աճը`15%, որտեղ ավելի քան 60 մլրդ.դրամ կազմում են բանկոմատներով կատարված գործարքները, տարեկան աճը`7%: Կոնվերս բանկը հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 101 բանկոմատ և 572 սեփական POS- թերմինալ, տարեկան կտրվածքով աճը, համապատասխանաբար`8 և 123 հատ:

Նշենք, որ «Կոնվերս բանկը» հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Advanced Global Investments» ՍՊԸ (95%) և Հայ Առաքելական եկեղեցին (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում են Երևանում, 20-ը` ՀՀ մարզերում և 1-ը ԼՂՀ-ում:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
18.01.2021
RUB7.03-0.10
USD522.19-0.34
EUR629.92-4.43
GBP706.58-6.20
CAD408.28-3.49
JPY50.31-0.10
CNY80.53-0.32
CHF585.87-2.96



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000