
Արմինֆո. «Ռոսատոմ միջազգային ցանցեր» ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստան, Ինդոնեզիա, Ղազախստան, Ուզբեկստան, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և այլ երկրներ կոնտեյներային փոքր ՀԷԿ-երի մատակարարման շուրջ:
Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, «Ռոսատոմի մեքենաշինական դիվիզիոնում ընդգրկված հունգարական Ganz EEM ընկերությունը կնքել է կոնտեյներային փոքր ՀԷԿ-ի մատակարարման առաջին պայմանագիրը: Որպես պատվիրատու հանդես է գալիս վրացական International Energy Company, LTD-ն, որը զարգացնում է հիդրոէներգետիկ ուղղությունը:
Աղբյուրի համաձայն, Ganz ընկերության արտադրած փոքր ՀԷԿ-ը պարզ և խնայողական լուծում է, որը կարող է կիրառվել այն տարածաշրջաններում, որտեղ հնարավոր չէ կենտրոնացված էլեկտրամատակարարում իրակաանցնել` ֆինանսական կամ տեխնիկական տեսանկյունից: Այն կարող է լինել ինչպես էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուր, այնպես էլ այլընտրանք` էներգիայի ոչ խնայողական և ոչ էկոլոգիական աղբյուրների նկատմամբ: Այդ լուծումը չի պահանջում ամբարտակների կառուցում և չի խախտում գետերի և մյուս ջրամբարների էկոլոգիան: Կայանն իրենից ներկայացնում է տուրբին և օժանդակ սարքավորման հավաքակազմ` տեղադրված կոնտեյներում: Կոնտեյներային լուծումը թույլ է տալիս էապես կրճատել գործարկման ժամկետը և մի քանի անգամ նվազեցնել շինարարական աշխատանքների արժեքը: Փոքր ՀԷԿ-ի հիմնական առավելությունն էլեկտրաէներգիայի ցածր ինքնարժեքն է, սարքավորման փոխադրման սեղմ ժամկետը, պարզ ու արագ մոնտաժը: Տեղադրումից և ջուրը տուրբինին միացնելուց հետո էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է սկսվել մեկ ամսվա ընթացքում: Մյուս առավելությունը բջջային հեռախոսի կամ ինտերնետային կապի միջոցով հեռակառավարման հնարավորությունն է:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

