Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ ստանալու արագ և հարմարավետ միջոց՝ անմիջապես քարտին, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և Visa քարտապաններն արագ դրամական փոխանցումներ ստանալիս կարող են անվճար հաշվեգրել փոխանցումների գումարներն իրենց քարտերին` զանգահարելով Բանկի Հեռախոսային Կենտրոն`87-87 հեռախոսահամարով:
Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդին պարտադիր չէ այցելել Բանկի մասնաճյուղեր: Կարելի է հաշվեգրել փոխանցման գումարը քարտին` իրականացնելով ընդամենը մի քանի գործողություն`զանգահարել Բանկի Հեռախոսային Կենտրոն 87-87 հեռախոսահամարով, նշել անձնական տվյալները, նշել համակարգի անվանումը և դրամական փոխանցման կոդը, նշել փոխանցված գումարը: Դրանից հետո դրամական փոխանցումը ցանկացած արժույթով անմիջապես կհաշվեգրվի հաճախորդի քարտին և հասանելի կլինի կանխիկացման համար ցանկացած ժամի ու ցանկացած վայրում, ՎՏԲ- Հայաստան Բանկի 156 բանկոմատների միջոցով:
Իսկ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար են ստանում դրամական փոխանցումներ, Բանկն առաջարկում է հատուկ VTB Transfer քարտ`MasterCard Standard հիմքի վրա, որոնք, բացի վերը նշված ծառայություններից, հնարավորություն են ընձեռում ստացված դրամական փոխանցումների պատմության հիման վրա արտոնյալ պայմաններով ստանալ վարկային գիծ, ինչպես նաև արտոնյալ փոխարկման փոխարժեքներ:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են դրամական փոխանցումների`MoneyGram, Aver", Unistream, Fast Mail («Быстрая почта»), InterExpress, Intel Еxpress, Anelik, Ria Money Transfer, Sigue Money Transfer համակարգերը, ինչն իր հերթին բանկի համար շուկայում ապահովում է բարձր մրցունակություն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը պլաստիկ շուկայի առաջատարն է ոչ միայն քարտերի քանակով, այլ նաև գործարքների ծավալներով: Այսպես, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի քարտերի թիվը կազմել է 518 հազար, որի գրեթե 79%-ը կամ 408 հազարը կազմել են Visa քարտերը: Տարեկան կտրվածքով, բանկը քարտերի ընդհանուր ավելացրել է 12,1%-ով, MasterCard քարտերի թվի 4,5 անգամ աճի հաշվին, Visa քարտերի թվի 4,5% անկամ դեպքում: ՎՏԲ-Հայաստան բանի պլաստիկ քարտերավ գործարքների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է շուրջ 160 մլրդ դրամ (տարեկան 11,5% աճով), որից գրեթե 147 մլրդ դրամ բանկոմատային գործարքներ (տարեկան 9,1% աճով): 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ուներ 346 սեփական POS-տերմինալ և 156 բանկոմատ: Մինչև 2013թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միայն VISA միջազգային քարտեր, ինչից հետո նույն տարվա սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, ձեռնամուխ եղավ Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերի թողարկմանն ու սպասարկմանը: Դրանից զատ բանկը սպասարկում է նաև ArCa լոկալ քարտեր: Բանկն ունի սեփական պրոոցեսինգ: ՎՏԲ-Հայաստան Բանկը VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը (67) ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի մարզերում: