Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016 19:19
Ալինա Հովհաննիսյան

ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին կտրամադրի 10 մլն.դոլարի վարկ` Հայաստանում կանանց ձեռներեցության ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում

ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին կտրամադրի 10 մլն.դոլարի վարկ` Հայաստանում կանանց ձեռներեցության ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում կանանց ձեռներեցության աջակցության նպատակով Ամերիաբանկին տրամադրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ՝ կանանց պատկանող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում, որն այժմ ընդգրկում է Արևելյան գործընկերության անդամ երկրները:

 

«Կանայք հզոր տնտեսական ներուժ են Հայաստանի տնտեսության համար: Այս առումով խիստ անհրաժեշտ է նրանց համար հաջողության հասնելու նախապայմաններ ստեղծել: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք Հայաստանում իրականացնել այս շատ կարևոր նախաձեռնությունը: Կանանց ձեռներեցությունը կարող է երկրի տնտեսության զարգացման հզոր խթան հանդիսանալ: Վստահ եմ, որ տրամադրվող վարկային գիծը, խորհրդատվությունը, մասնագիտական գիտելիքներն ու մեթոդները և «Կանայք բիզնեսում» թիմի կողմից մատուցվող ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կին ձեռներեցներին թույլ կտան զարգացնել իրենց բիզնեսը և բարգավաճել», - նշեց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դևիսը:

 

«Ես ողջունում եմ Հայաստանի տնտեսության մեջ կնոջ դերը բարձրացնելու՝ ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը: Կին ձեռներեցները հաջողությամբ մուտք են գործել և գերակայող դիրք են գրավել Հայաստանի ՓՄՁ-ների հատվածի որոշակի ոլորտներում: Հույս ունեմ, որ նպատակաուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ կին ձեռներեցները կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը և մուտք գործել Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներ, որտեղ առկա է բացահայտ սեռային անհավասարակշռություն: Այս ծրագիրը թույլ կտա արդյունավետ կերպով զարգացնել ՓՄՁ-ները շնորհիվ տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության գործիքների,  որոնք հսկայական ներուժ կհանդիսանան այս ծրագրի թիրախ հանդիսացող նեղ լսարանի համար», - նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

 

Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը և առաջինն է իր ակտիվներով, վարկային պորտֆելով, հաճախորդների հաշիվներով ու ներգրավված ավանդներով (համաձայն 30.09.16թ. հրապարակային հաշվետվությունների): Տարեսկզբին ՎԶԵԲ-ը համալրեց Ամերիաբանկի բաժնետերերի կազմը՝ ձեռք բերելով բանկի բաժնետոմսերի 20%-ը:  Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրին անդամակցող առաջին հայկական ֆինանսական հաստատությունն է:

 

ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է տնտեսության ոլորտում կնոջ դերն ամրապնդելու նպատակով և մինչ այսօր հաջողությամբ իրականացվել է ՎԶԵԲ-ից ֆինանսավորում ստացած 25 երկրներում: Այն թույլ է տալիս տեղական բանկերին վարկավորելու միջոցով ֆինանսավորման հասանելիություն ապահովել, գործարար խորհրդատվություն տրամադրել, վերապատրաստել և աջակցել կին ձեռներեցներին ու ղեկավարներին:

 

Ծրագրի բաղադրիչներն են ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ծրագրի իրականացման ընթացքում առաջին վնասի փոխհատուցման միջոցով տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցումը և գործարար խորհրդատվական ծառայությունները, որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելուն: Տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:

 

1992 թ. Հայաստանում գործունեություն սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 1.11 միլիարդ եվրո է ներդրել և երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների ձևավորման և էներգետիկայի հատվածներում իրականացրել է 153 նախագիծ: Ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածի ֆինանսավորմանը:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկը շուկայի առաջատարն է ակտիվների ծավալով - 524.1 մլրդ.դրամ (տարեկան աճը` 18.5%),  վարկային ներդրումների ծավալով - 352,3 մլրդ դրամ ($ 742,5 մլն, տարեկան աճը 21,4%), որից ավելի քան 87% -ը կամ 306.8 մլրդ դրամը ($ 646,6 մլն) ուղղվել է երկրի տնտեսությանը: Տնտեսության վարկավորման ծավալը բանկը տարեկան կտրվածքով ավելացրել է 22.4%: Հիփոթեքային վարկավորումը Բանկը տարեկան կտրվածքով ավելացրել է 10.8%, մինչև 18,6 մլրդ դրամ կամ $ 39.3 մլն, ամրապնդվելով առաջատարների եռյակում: Բանկի մանրածախ վարկավորումը տարեկան կտրվածքով աճել է 13%, մինչև  41.1 մլրդ դրամ կամ $ 86.6 մլն, իսկ ՓՄՁ-ների վարկային պորտֆելը`16,3%, մինչև 66,6 մլրդ դրամ կամ $ 140,4 մլն: 2016 թվականի 9 ամիսներն Ամերիաբանկը եզրափակել է 3,5 մլրդ դրամ ($ 7,4 մլն) զուտ շահույթով, լինելով առաջատարը նաև այս ցուցանիշով: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում բանկային լուծումների համապարփակ փաթեթի տեսքով: Բանկի բաժնետերերը են`Ameria Group CY ՍՊԸ`79,3% և ՎԶԵԲ –ը`20,7%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն էԿոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն է
«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով
Երևանում տեղի կունենա Tourism Talks միջազգային զբոսաշրջային համաժողովըԵրևանում տեղի կունենա Tourism Talks միջազգային զբոսաշրջային համաժողովը
Հայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակությունՀայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակություն
Քաղաքագետ․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա կախվածության ադրբեջանական և թուրքական շուկաներիցՔաղաքագետ․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա կախվածության ադրբեջանական և թուրքական շուկաներից
Ֆինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետՖինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետ
Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն էԿոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է
Էկոնոմիկայի նախարար․ Ակտաու-Բաքու երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակըԷկոնոմիկայի նախարար․ Ակտաու-Բաքու երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում կկիրառի վերահսկողության հատուկ պաշտպանական մեխանիզմներՀայաստանը ԵԱՏՄ շրջանակներում կկիրառի վերահսկողության հատուկ պաշտպանական մեխանիզմներ
Team-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանըTeam-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտինՀայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտին
Հայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճըՀայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճը
Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ ՀակոբյանինՊարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին
Team Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանըTeam Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանը
«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով
Բեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտԲեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտ
ՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարներըՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարները
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները
Հայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարՀայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճել
Դեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետԴեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿԸնթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը 
Հովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբՀովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայիՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայի
Երևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովԵրևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողով
ԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ
Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենքԵրբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք
Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգումՀայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգում
Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունըՀայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը
Հայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններինՀայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններին
Կառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանըԿառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը
ATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել էATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել է
Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը 
200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել 
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծ
Հայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններումՀայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններում
Մի դրամի ուժը, Իմ անտառ Հայաստանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուշագիր կնքեցին 
Հայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերումՀայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերում
Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափովՀայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով
ՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-նՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-ն
Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞
Այս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարԱյս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազել
Նախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկՆախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկ
Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն 
Երևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիսԵրևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիս
Էդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա էԷդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա է
Նիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագանՆիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան
Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել "կայունության սուբսիդավորումից" դեպի "նորարարության ներդրում"
TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտըTeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը
ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունըՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի 
Գևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետԳևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետ
Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  
Գերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համարԳերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համար
FLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամիցFLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամից
Հայաստանում կիրականացվի պետական պարտքի Հայաստանում կիրականացվի պետական պարտքի "ռեբրենդինգ"
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
22.10.2025
RUB4.68-0.02
USD382.51-0.02
EUR443.18-1.24
GBP509.20-2.74
CAD272.830.61
JPY25.190.01
CNY53.68-0.06
CHF480.00-1.47