Արմինֆո. ՀԿԵ-ն իրավաբանական և ֆիզիկական անձանց կոչ է անում օգտվել ընկերության հնարավորություններից երկաթուղային փոխադրումների համար:
Պատասխանելով դեկտեմբերի վերջին ՀԿԵ կողմից իրականցվող փոխադրումներին առնչվող իրավիճակի վերաբերյալ հարցին, երբ «Վերին Լարս» հսկիչ անցակետում կուտակվել է շուրջ 700 փոխադրամիջոց, ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Ալոյանը նշել է, որ առկա եղանակային պայմանները խնդիր չեն իրենց ընկերության համար: «Աշխատանքը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Բոլոր էլեկտրագնացքները հանրապետությունում, ինչպես նաև Երևան-Բաթում գնացքը աշխատում են ըստ չվացուցակի և առանց ուշացումների: Բեռնափոխադրումներին առնչվող խնդիրներ նույնպես չկան: Մինչև Փոթի բեռները փոխադրվում են հստակ` ըստ ժամնակացույցի, լաստանավային անցարանը նույնպես աշխատում է անխափան», - հաղորդել է Վարդան Ալոյանը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողներին հաղորդել էր այլընտրանքային երթուղիների որոնման մասին: Նա տեղեկացրել էր, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում 700 բեռնատար է կուտակվել, որոնցից 400-ը ճանապարհվել էր դեպի Հայաստան կամ` Հայաստանից: Ուշագրավ է, որ «Վերին Լարս» անցակետով անցնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապ ապահովող միակ ցամաքային ճանապարհը:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |