Արմինֆո. «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿե ԲԲԸ-ն և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿե ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:
Աղբյուրի համաձայն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿե ԲԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար, միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, որը կհանդիսանա «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿե ԲԲԸ-ի իրավահաջորդը:
Հիշեցնենք, որ Արարատբանկը ձեռք է բերում Հայկական զարգացման բանկի ակտիվներն ու պարտավորությունները՝ ետևում թողնելով այդ բանկի ընդհանուր կապիտալը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի է դարձել վստահություն ներշնչող աղբյուրներից: Սակայն, ինչպես տեղեկացնում է Արարատբանկի պաշտոնական կայքը, դեկտեմբերի 10-ին բանկի բաժնետերերի արտահերթ ժողովում ընդունվել է նշված բանկերի միավորման մասին որոշում:
Դեռ մեկ ամիս առաջ կապիտալի համալրման և ԿԲ նորմատիվի կատարման նպատակով Արարատբանկն իրականացրեց պարտատոմսերի թողարկում, ինչի արդյունքում բանկի կապիտալը հասավ 33 մլրդ.դրամի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Արարատբանկի ակտիվները 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 137,5 մլրդ.դրամ, տարեկան աճը`9,3%, ընդհանուր պարտավորությունները`113.4 մլրդ դրամ, ավելանալով 9,7%, կուտակված շահույթը`12.4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը`70 մլրդ դրամ, ավելանալով`4,7 %, ժամկետային ավանդները`22.5 մլրդ դրամ, ցպահանջ պարտավորությունները`28.7 մլրդ դրամ, ներդրումները պետպարտատոմսերում - 26 մլրդ դրամ, տարեկան աճը`2.3 անգամ: Տարվա առաջին 9 ամիսներն Արարատբանկը եզրափակել է 732.8 մլն դրամ զուտ շահույթով, որից 406.5 մլն.դրամը`երրորդ եռամսյակում, եռամսյակային աճը`գրեթե 3 անգամ: Բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքում, վերջին նոյեմբերյան էմիսիայից հետո, 72.73% -ը պատկանում է «Ֆլեշե ընկերությանը, 18.14% -ը` ՎԶԵԲ-ին, 8,58%-ը` Rural Impulse Fund II-ին, մնացածը 0 55%-ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: Բանկն ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), այդ թվում`27-ը Երևանում, 26-ը ՀՀ մարզերում և 1-ը`Ղարաբաղում:
Նշենք, որ Զարգացման Հայկական Բանկի ակտիվները 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 68 մլրդ դրամ, տարեկան անկումը`2%, ընդհանուր պարտավորությունները- 56.2 մլրդ դրամ, տարեկան անկումը`5%: Ընդհանուր ակտիվները կազմել են 11.8 մլրդ դրամ, իսկ կուտակված շահույթը`6.9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը`44,2 մլրդ դրամ, ժամկետային ավանդներ` 43,3 մլրդ դրամ, ցպահանջ պարտավորությունները`7.4 մլրդ դրամ: Տարվա առաջին 9 ամիսները Բանկը եզրափակել է 1,2 մլրդ դրամ զուտ շահույթով, նախորդ տարվա 131 մլն դրամի փոխարեն: 2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Զարգացման Հայկական Բանկե ՓԲԸ մեծամասնական բաժնետերերն են` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը`19.98%, Ռաֆիկ Հայրապետյանը 19.65% և բանկի հին բաժնետերերից մեկը` Գրիգոր Թերմենջյանը (ԱՄՆ) - 16.03 %: Մնացած 70 -ը մինորիտար բաժնետերեր են: Բանկն ունի 9 մասնաճյուղ, այդ թվում, 4-ը Երևանում և 4-ը ՀՀ մարզերում և 1-ը`Ղարաբաղում: