Արմինֆո. Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» բջջային հավելվածով տրամադրվող «Mega 500+» շարժական ինտերնետ ծառայության անժամկետ երկարաձգման մասին: «Mega 500+» ծառայությունը հավելվածով միացնելու դեպքում բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:
«Mega 500+» շարժական ինտերնետի ծառայության բաժանորդները կշարունակեն օրական ստանալ 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 500 ՄԲ փոխարեն։ Ծառայության արժեքը մնում է անփոփոխ՝ 150 դրամ օրավարձով:
«Mega 500+» ծառայությունը կարելի է միացնել My Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով` «Հատուկ առաջարկ» բաժնից կամ անձնական գրասենյակից (հավելվածի բջջային կամ վեբ տարբերակով app.beeline.am ):
«Մենք աշխատում ենք մեր բաժանորդների համար թվային ոլորտում ստեղծել ավելի շահավետ առաջարկներ ու հարմար պայմաններ: Այսուհետ «Mega 500+» ծառայությունը կգործի անժամկետ, ինչը մեր բաժանորդների ակտվության արդյունքն է: Կցանկանայի նշել, որ վերջերս My Beeline Armenia բջջային հավելվածում ստեղծել ենք հնարավորություն պատվիրել սմարթֆոններ ոչ միայն կանխիկ, այլ նաև ապառիկ գնման և անվճար առաքման պայմանով: Եվս մեկ առաջարկ, որը նպատակ ունի խնայել մեր բաժանորդների ժամանակը, իսկ Beeline թվային աշխարը դարձնել էլ ավելի պարզ և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«My Beeline Armenia» հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ և eShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն կամ մոդեմ։ «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաև վեբ տարբերակով` app.beeline.am հղումով։
![]() | 5.10 | 0.06 |
![]() | 388.33 | 0.16 |
![]() | 422.31 | 3.40 |
![]() | 477.37 | 0.43 |
![]() | 283.93 | 0.59 |
![]() | 29.58 | 0.35 |
![]() | 56.52 | 0.03 |
![]() | 423.62 | 2.61 |