Արմինֆո. 2016 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանման դինամիկան կտրուկ բարելավվել է, արձանագրելով մինչև 21.2% աճ, նախորդ տարվա 4.7% անկման փոխարեն, ինչի արդյունաում 15.6% կրճատվել է Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը:
Միևնույն ժամանակ, ներմուծումը նախորդ տարվա 26.2% բացասական դինամիկայից անցել է 2% դրական դինամիկայի: Արդյունքում, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար-նոյեմբերին արձանագրել է 8% տարեկան աճ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի 20.6% անկման փոխարեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2195.9 մլրդ դրամ ($ 4576.3 մլն), մասնավորապես արտահանման ծավալը կազմել է 776.1 մլրդ դրամ ($1621.7 մլն), ներմուծման ծավալը`1417.8 մլրդ դրամ ($ 2954.6 մլրդ), ինչը երկրի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը ձևավորել է 639.7 մլրդ դրամ ($ 1332 մլն) մակարդակում:
Միայն 2016-ի նոյեմբերին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 6.3%, մասնավորապես, ներմուծումն աճել է 7.2%, իսկ արտահանումը`4.6%: Տարեկան կտրվածքով արտաքին առևտրի շրջանառության 27.2% աճը հիմնականում խթանել են արտահանման ծավալների աճը (34.8%), ներմուծման ծավալների աճը (23.7%): Միայն այս տարվա նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն աճել է 10.5%, կազմելով 82.5 մլրդ դրամ ($ 173 մլն): Մեկ տարի առաջ, 2015-ի նոյեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել էր 6.9%, այդ թվում, ներմուծման և արտահանման անկումը` 4.7%:
Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով աճել էր 2.3%, այդ թվում, արտահանման աճը կազմել էր 2,7%, իսկ ներմուծման աճը`2.1%: Միայն 2014 թվականի նոյեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել էր 10.1%, այդ թվում, արտահանման ծավալների անկումը կազմել էր 5%, իսկ ներմուծման ծավալների անկումը`10.1%:
Ըստ վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբերին տարեկան կտրվածքով դանդաղեցրել է աճի տեմպերը, մինչև 0.6%, 2015-ի` 2.9% -ի փոխարեն: Միայն 2016 թվականի նոյեմբերին տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 5%, հոկտեմբերի`18.7%-ի համեմատ: Տարեկան կտրվածքով տնտեսական ակտիվությունն աճել է 2.3%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի նոյեմբերին կազմել է 478.52 դրամ / $ 1, իսկ հունվար-նոյեմբերին`480.27 դրամ / $ 1, 2015-ի նոյեմբերի`48.15 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-նոյեմբերի` 477,46 դրամ / $ 1 – ի համեմատ: