Արմինֆո. Անվանական աշխատավարձի աճի տեմպերը Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբերին կտրուկ դանդաղեել են`2015-ի հունվար-նոյեմբերի 8.5% աճից մինչև 2% 2016-ի հունվար-նոյեմաբերին, կազմելով, կազմելով 1846796 դրամ ($ 385): Միայն նոյեմբերին անվանական աշխատավարձի աճը նվազել է 0.1%, 2015-ի նոյեմբերի 0.3% աճի համեմատ: 2016 թվականի նոյեմբերին, 2015-ի նոյեմբերի համեմատ անվանական աշխատավարձի աճը Հայաստանում դանդաղել է մինչև 0.7%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016-ի հունվար- նոյեմբերին կազմել է 159413 դրամ ($ 332), կրճատվելով 1.2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.7% աճի համեմատ: Ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձի տարեկան աճը դանդաղել է մինչև 4.4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1% համեմատ կազմելով 218173 դրամ ($ 454): Միայն նոյեմբերին բյուջետայինների աշխատավարձերն աճել են 0.2%, իսկ ոչ բյուջետայինների աշխատավարձերը նվազել են 0.2%, մինչդեռ, մեկ տարի առաջ, նույն ամսում, բյուջետայինների աշխատավարձերն աճել էին 0.3%, իսկ ոչ բյուջետայիններինը` 0.1%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-նոյեմբերին անվանական աշխատավարձը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել էր 8%, միայն նոյեմբերին` 0.3%: Ընդ որում, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը նոյեմբերին աճել էին 8.1%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում`7.7%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի նոյեմբերին կազմել է 478.52 դրամ / $ 1, իսկ հունվար-նոյեմբերին`480.27 դրամ / $ 1, 2015-ի նոյեմբերի`48.15 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-նոյեմբերի` 477,46 դրամ / $ 1 – ի համեմատ: