
Արմինֆո. ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարության շենքը, որը 28 մլն.դոլարով դրվել է աճուրդի, չի գտել գնորդին: Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը, ամփոփելով տարվա արդյունքները:
Շենքի օտարման մասին որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում: Նախատեսվում է, որ նշված շենքը դասական աճուրդով կվաճառվի 13.2 մլրդ.դրամով:
Ըստ Սահակյանի, գնորդների բացակայության պատճառով նոյեմբերի 14-ին աճուրդը տեղի չի ունեցել: Պատասխանելով այն նկատողությանը, որ Երևանի կենտրոնում գտնվող շենքի գինը հավասարեցվել է մեկ խանութի գնին, Սահակյանը պատասխանել է. «Չեմ կածում, որ Հայաստանում կա 28 մլն.դոլար արժեքով խանութ»: Պարզաբանելով, որ 1 քմ արժեքը գնահատվել է 3.5 հազար դոլար, պաշտոնյան նշել է, որ նման գործարք տեղի ունեցավ նաև ԱԳՆ հին շենքի վաճառքի հետ: «Չեմ կարծում, որ այս գույքի շուկայական արժեքը բարձր է նշանակված գնից»,-հայտարարել է նա:
Մեկնաբանելով ԱԳՆ և տրանսպորտի նախարարության շենքերի վերածումը կազինոյի կամ գիշերային ակումբի, Սահակյանը նշել է, որ իր համոզմամբ Հանրապետության հրապարակը պետք է դառնա զբոսաշրջության վայր: Սակայն նա չի բացառել, որ հնարավոր է, որ մի օր էլ օտարվի ՀՀ կառավարության շենքը:
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

