Արմինֆո. Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են, և մենք շարունակելու ենք հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ մասին ասվում է դեկտեմբերի 22-ին էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հղած շնորհավորական ուղերձում:
Նախարարի ուղերձում նշվում է, որ այդ աշխատանքների ետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են նախորդների գործը և ավանդույթները՝ չմոռանալով քայլել ժամանակի պահանջներին համընթաց:
«Այսօր` դեկտեմբերի 22-ին, էներգետիկների համար կրկնակի տոն է՝ էներգահամակարգի 113-ամյակը: Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Հայաստանի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը: Մեր նպատակն է ունենալ անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու և կարևոր գործում», - ասվում է նախարարի ուղերձում:
![]() | 4.00 | -0.01 |
![]() | 386.35 | 0.21 |
![]() | 413.47 | 0.30 |
![]() | 477.57 | -1.01 |
![]() | 287.68 | 0.39 |
![]() | 26.13 | -0.02 |
![]() | 53.86 | 0.03 |
![]() | 430.81 | 0.09 |