Արմինֆո. Հայաստանի Պետական գանձարանը 1.6% իջեցրել է թանկարժեք մետաղների գները (նախորդ շաբաթ աճը`0,8%): Ընդ որում, ընթացիկ շաբաթ բոլոր թանկարժեք մետաղները ցուցադրել են գների չափավոր անկում` արծաթն ու պլատինը դրական վեկտրը փոխարինել են բացասականով, իսկ ոսկին արագացրել է անկման տեմպերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, դեկտեմբերի 19-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 17861,03 դրամ (շաբաթվա անկումը` 1.8%), արծաթ – 259,03 դրամ է (շաբաթական անկումը`1,2%), պլատինիում – 14355.64 դրամ (շաբաթվա անկումը` 1,3%), պալադիում - 11232,74 դրամ (շաբաթվա անկումը`1,9%):
![]() | 5.53 | -0.06 |
![]() | 395.90 | 0.02 |
![]() | 425.39 | 1.28 |
![]() | 478.76 | 3.90 |
![]() | 295.98 | 0.99 |
![]() | 30.27 | 0.27 |
![]() | 58.43 | 0.18 |
![]() | 430.65 | 3.23 |