
Արմինֆո. Հայաստանում կբարձրանա հարկային բեռնվածությունը բարձր շահութաբերություն ունեցող ոլորտներում: «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունները դեկտեմբերի 23-ին ՀՀ խորհրդարանում ընդունվել են երկրորդ և վերջնական ընթերցմամբ:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, ներկայացված օրինագծի նպատակը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ամրագրված դրույթների համապաստանեցումն է Հարկային օրենսգրքի դրույթներին: Առաջին հերթին խոսքը գնում է խաղերի և կազինոների ոլորտի մասին: Առաջարկվում է, մասնավորապես, մեծացնել պետական տարեկան տուրքի սահմանաչափը, ներկայիս 100 մլն.դրամից մինչև 500 մլն.դրամ: Փոխնախարարն ընդգծել է, որ այդ բիզնեսով զբաղվող 4 ընկերություններ տարեկան պետբյուջեին են վճարել 800 մլն.դրամ, իսկ այժմ ստիպված կլինեն վճարել 4 մլրդ.դրամ: 2014 թվականին այդ ընկերությունների շրջանառությունը կազմել է 33 մլրդ. դրամ, 2015-ին`38 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է շահումով խաղերին ինտերնետում, ապա այստեղ դիտվում է աճի միտում`2014-ին - 44 մլրդ դրամ, 2015 - 77 մլրդ դրամ, 2016 թվականի առաջին 9 ամիսներին -106 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, ընկերությունների շահութաբերությունը տատանվում է 5-20 տոկոսի սահմաններում:
Թամազյանը նշել է, որ նախորդ 10 տարիների ընթացքում գործունեության այս տեսակից պետտուրքի հարկման մեխանիզմի որևէ փոփոխություն չի կատարվել: ՀՀ կառավարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականոթյունն ուղղված է ավելի արդարացված հարկային բեռնվածության ձևավորևմանը, այն ոլորտների համար, որոնք ունեն բարձր շահութաբերություն: Ընդ որում, կազինոներով կամ խաղային բիզնեսով զբաղվող ընկերությունների կրճատում կան փակում չի սպասվում, գտնում է փոխնախարարը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

