Արմինֆո. Հայաստանի պետական պարտքի գումարը 2016 թվականի վերջին կավելանա` ՀՆԱ-ի 48.8%-ից մինչև 55.5%: Իսկ 2017 թվականին, ըստ նախարարության կանխատեսումների, այդ ցուցանիշը կհասնի 56.8%-ի: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Երևանում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում:
Ըստ նախարարի, Հայստանի պետական պարտքը տարեվերջին կկազմի 5 մլրդ.905 մլն.դոլար կամ 2 844 մլրդ.դրամ: 2015-ի վերջին այս ցուցանիշը կազմել էր 5 մլրդ 078 մլն դոլար կամ 2.456 մլրդ դրամ, իսկ 2017-ի վերջին սպասվում է աճ, մինչև 6 մլրդ. 338 մլն. դրամ կամ 3,052 մլրդ. դրամ: Պետպարտքի կառուցվածքում կառավարության պարտքը 2016 թվականի վերջին կկազմի 5 395 մլրդ.դոլար կամ 2 428 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 50.7%-ը, որից արտաքին պարտքը - 4 մլրդ. 847 մլն դոլար կամ 2 334 մլրդ դրամ, ներքին պարտքը` 1058 մլրդ.դոլար կամ 510 մլրդ դրամ: Կենտրոնական բանկը պարտքը կազմել է 511 մլն.դոլար կամ 246 մլրդ դրամ: Կառավարության պարտքի 80.5% -ն արտահայտված է արտարժույթով, որի 87.4%-ը ֆիքսված տոկոսադրույքով:
Ըստ նախարարի, արտաքին փոխառությունների մարմանը կուղղվի 71 մլրդ.դոլար կամ 33.7 մլրդ.դրամ: Կառավարության պարտքի սպասարկմանը կուղղվի 98.4 մլրդ.դրամ: 2016 թվականին ՀՀ կառավարության և միջազգային դոնորների միջև կնքվել է 477 մլն.դոլարի 10 վարկային պայմանագիր: Ի դեպ, այս հեռեանկարը չի վախեցնում ֆինանսների նախարարությանը: Ըստ նախարարի, անհանգստության պատճառներ չկան`ներգրավված միջոցների մարման ժամկետների և որակի առումով: Հայաստանի պետական պարտքի մարման ժամանակացույցը բաշխված է մինչև 2052 թվականը, և այդ առումով պրոբլեմներ չկան, նշել է նա:
Նշենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքի վարկատուներն են`Զարգացման միջազգային ասոցիացիան (IDA), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է - 38.8%, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը - 15,8%, Ասիական զարգացման բանկը - 13.2%, Արժույթի միջազգային հիմնադրամը - 4,8%, Եվրասիական զարգացման բանկը - 3.4%, ԵՄ - 2.4%, Եվրոպական ներդրումային բանկը - 2.2%, Գյուղական զարգացման միջազգային հիմնադրամը - 2.1%, OPEC- ը 1,4% և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը - 0.6%: Կրեդիտոր երկրների շարքում առաջատարներն են Ճապոնիան - 8.2% և Գերմանիան - 3.6%, իսկ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Հայաստանին վարկավորել են համապատասխանաբար`0 8% և 0.3%: Պետական պարտքի կառուցվածքում 73.7% կազմում են երկարաժամկետ վարկեր, 22.5% - միջնաժամկետ (9,3 տարի), և 3.8% - կարճաժամկետ վարկերը: Ըստ ֆինանսների նախարարությունը կանխատեսումների, 2017-2019 թվականներին ամեն տարվա արդյունքներով, կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կգերազանցի 50%-ը, ինչից ելնելով, սկսած 2018 թվականից բյուջեի դեֆիցիտը չի գերազանցի 3% -ի շեմը: Ընդ որում, ծրագրվում է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում, կառավարությունը նախատեսում է մեծացնել ներքին փոխառությունների մասնաբաժինը: Նախատեսվում են նաև մի շարք միջոցառումներ պետական պարտատոմսերի մանրածախ շուկայում զարգացման գծով: Տվյալ փուլում Հայաստանի մոտ 1000 քաղաքացիներ իրենց մոտ 4 մլրդ դրամ խնայողությունները պահում են պետական պարտատոմսերի տեսքով:
2017 թվականին պետական պարտքի սպասարկմանը կուղղվի բյուջեի 8.8%-ը, արդեն 2020 թվականին պետական պարտքի մարմանը և սպասարկմանը կհատկացվի մոտ 921 մլն. դոլար, այդ թվում, 164 մլն.դոլար կուղղվի տոկոսադրույքների վճարմանը: Իսկ 500 մլն.դոլար ֆինանսների նախարարությունը նախատեսում է վճարել եվրապարտատոմսերի նոր թողարկման միջոցով: