Արմինֆո.ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը դեկտեմբերի 24-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում Ռոկֆոր պանրի հայ սիրահարներին կոչ է արել այն գնել ֆերմերների տոնավաճառներից: Դրանով, ըստ նախարարի, կարելի է ոչ միայն զարդարել Ամանորի սեղանը, այլ նաև օգնել ֆերմերներին:
Ըստ գյուղատնտեսության նախարարության տեղակատվության, դեկտեմբերի 24-ից 30-ը Երևանում գործելու է երկու գյուղատնտեսական տոնավաճ: Ինչպես օրերս հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, տոնավաճառները գտնվում են Մաշտոցի պողոտայի մոտակայքում և Կասյան փողոցում, և կաշխատեն ժամը 09:00-ից: Տոնավաճառներում տեղեր են ստանում այն ֆերմերները, ովքեր վաճառում են իրենց սեփական բերքը: Ամանորի նախօրեին, ըստ Մակարյանի, տոնավաճառներում Ռոքֆոր կվաճառեն նաև Ճամբարակի շրջանի գյուղերի ֆերմերները: Միևնույն ժամանակ, «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցները նույնպես, որանց ամիսներով չեն վճարվել աշխատավարձերը, հույս ունեն գումար ստանալ այդ պանրի վաճառքի միջոցով, որը ձեռնարկությունից ստացել են աշխատավարձի փոխարեն», - ասել է նա:
Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Ընկերությունը պարտք է ոչ միայն իր աշխատակիցներին, այլ նաև ֆերմերներին` մթերված կաթի դիմաց: Սնանկացած ընկերությունը ճամբարակցիների հանդեպ պարտքը մարել է Ռոքֆոր պանր իմիջոցով`2000 դրամ գնով մեկ կիլոգրամի դիմաց: Ընկերությունը երկու տարի առաջ այդ պանրի արտադրությունն սկսել է MolderBlue ապրանքանիշով, հույս ունենալով արտահանել Ռուսաստան և բարելավել իր ֆինանսական վիճակը: Այժմ ընկերությունում ընթանում է սեփականատիրոջ փոփոխություն, այն կարող է դառնալ ամերիկյան «Ագրա- Ռենարա» ընկերությունը:
Ինչպես հաղորդել է Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, մարդիկ աշժխատավարձ չեն ստանում արդեն վճարել 7-8 ամիս: Ավելին, չի մարվել նաև կաթի մթերման 4-5 ամիսների պարտքը: «Ընդհանուր առմամբ, ընկերության պարտքը կազմում է մոտ 70-80 մլն դրամ», - ասել է Ավալյանը: Նրա խոսքով, այժմ գործարանում կա մոտ 60 տոննա Ռոքֆոր պանիր, բայց պրոբլեմը կայանում է իրացման մեջ: Նրա պարզաբանմամբ, որպեսզի պանիրը չփչանա, այն չի կարելի դուրս համել ձեռնարկության տարածքից: «Մենք փնտրում է իրացման շուկա, փորձում ենք կապեր գտնել Ռուսաստան արտահանման համար», - նշել է քաղաքապետը: Ընկերությունը ճամբարակցիներին տվել է մոտ 40 տոննա Ռոքֆոր: Դեկտեմբերի 20-ի դրությամբ, ըստ Ավալյանի, ընկերությանը հաջողվել է վաճառել մոտ 10-13 տոննա Ռոքֆոր պանիր, իսկ ստացված գումարով մարվել է աշխատավարձի և կաթի մթերման գծով պարտքերի մի մասը: