Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարոիթկոիմւ վերլուծում է պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, հաջորդ տարի նախարարությունը պետք է կատարելագործի ոլորտի սուբսիդավորման ծրագրերը: Ըստ նախարարի, քննարկվում են մի շարք մեխանիզմներ, բայց ֆերմերական տնտեսությունները, ցանկացած պարագայում, կլինեն շահավետ վիճակում:
Փոփոխություններ կլինեն պարարտանյութերի շուկայում: Մասնավորապես, պարարտանյութերի ներմուծման ուղղությամբ ընթանում են բանակցություններ: Կհայտարարվի մրցույթ, և նախարարությունը կանի ամեն ինչ, որպեսզի ֆերմերները չմնան առանց պարատանյութերի, ասե% է նախարարը: Նրա խոսքով, բացի այդ մշակվում են ցեղական անասնապահության զարգացման չափանիշները: Այդ ուղղությամբ համագործակցություն կստեղծվի մասնավոր հատվածի հետ, իսկ պետությունն իր վրա կվերցնի ոլորտի ֆինանսավորումն ու վարկավորումը:
Ներկայումս, ըստ նախարարի, դրված է չմշակվող հողերի խնդիրը: Ըստ նախարարի, կան չմշակվող հողեր, քանի որ գոյություն ունի այդ հողերի ոռոգման խնդիրը: Հետևաբար, առաջին հերթին պետք է լուծվի այդ խնդիրը, որից հետո ստեղծվեն հարմարավետ պայմաններ, որպեսզի բիզնեսի համար ձեռնտու լինի այդ հողերի մշակումը:
Հաջորդ տարի կշարունակվի սերմաբուծության ծրագրերի իրականացումը, ասել է նախարարը: Նրա խոսքով, լուրջ խնդիր է նաև գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածությունը, ինչը նա մտադիր է լուծել մասնավոր հատվածի հետ համագործակցության միջոցով: Նշենք, որ նախօրեին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ ՀՆԱ իրական աճի հետ կապված նեգատիվ դինամիկան առաջին հերթին կապված է գյուղատնտեսոթյան ոլորտում ստեղծված իրավիճակի հետ: Նրա խոսքով, 2016-ի օգոստոսին գյուղատնտեսական ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի աճել է 9,6%, սեպտեմբերի անկումը կազմել է 20%, հոկտեմբերին` ժամը 30%: Ըստ նախարարի, այդ բացասական միտումը պայմանավորված չէ տնտեսական խնդիրներով, այլ ոչ ճշգրիտ հաշվարկներով և համապատասխան բացակայությամբ:-