Արմինֆո. Ավարտվել է ատոմային էներգետիկայի մասին լավագույն նյութի մրցույթը, որն անց էր կացնում «Ատոմային Էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (կրճատ «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ն Հայաստանում գրանցված և գործող ԶԼՄ-ների լրագրողների շրջանում:
Ըստ հաղորդագրության, մրցույթի կազմկոմիտեն հաղթող է ճանաչել «Գոլոս Արմենիա» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի հատուկ թղթակից Լիանա Գյոզալյանին և ԱրմԻնֆո լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ավանեսովին:
Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ – հայկական արտադրության «ԱրմԹաբ» պլանշետներ, որոնք լրագրողներին կօգնեն իրենց մասնագիտական պարտականությունների կատարման գործում: «Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին և ցանկանում աշխատանքի նոր և արդիական թեմաներ, հաջողություններ և հաղթանակներ մասնագիտական դաշտում»,-ասված է Կազմկոմիտեի հաղորդագրության մեջ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |