Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 14:00
Նաիրա Բադալյան

Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին

Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին

Արմինֆո. Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար օրենսդրական մակարդակով էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Ինչպես նշել է նախարարը, այսօրվա դրությամբ էկոլոգիալան ապահովագրության լիարժեք համակարգի ներդրումը Հայաստանի բնապահպանության նախարարության կարևորագույն խնդիրներից մեկն է: «Lydian Armenia-ն, որն Ամուլսարի ոսկու հանքի մշակման լիցենզիա ունի, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է լիարժեք ապահովագրություն, քանի որ տվյալ փուլում բացակայում է իրավունքի օրենսդրական նորմը, որը պահանջում է ոլորտում ապահովագրության համակարգի պարտադիր ներդրում», - հայտարարել է Մինասյանը:

Ինչպես կարծում է բնապահպանության նախարարը, իրեն հարգող ընկերությունը պարտադիր պետք է անցնի Lydian Armenia-ի հետքերով և երաշխավորի երրորդ կողմի գույքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը: «Այդ լավ օրինակը պետք է տարածվի ոլորտում, առաջին հերթին` կամավոր հիմունքով: Նաև հնարավոր է, որ էկոլոգիական ապահովագրությունը կդառնա ծայրահեղ մրցակցային առավելություն` Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում հայտարարված մրցույթների մյուս հավասար պայմանների դեպքում», - նշել է նա: Նախարարի ասելով, հետագայում համակարգի պարտադիր և  լիարժեք ներդրումը հնարավոր կդառնա Հայաստանի բնապահպանական քաղաքականության իրագործման շրջանակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամուլսարի հանքավայրի մշակման ծրագրի շրջանակում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ: Ինչպես դեկտեմբերի12-ին հայտարարել էր Lydian Armenia-ի (նախկին անվանումը Geoteam) գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ապահովագրությունը ենթադրում է փոխհատուցում երրորդ անձի վնաս հաացնելու կամ ընկերության գործունեությանն առնչվող այլ ապահովագրական ռիսկերի դեպքում, և դրանց ապահովագրական փոխհատուցումը կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար:

Նշենք, որ 2005 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Lydian International ընկերությունը հանդես է գալիս որպես Lydian Armenia-ի միակ բաժնետեր, որն ունի երկրում պաշարների մեծությամբ երկրորդ` Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակնան լիցենզիա: Ամուլսարի նախագծի արժեքը կազմում է 370 մլն դոլար: Օգոստոսին կայացել է նախագծի պաշտոնական մեկնարկը: Նախապատարստական աշխատանքներն սկսվել են 2006 թվականին: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկեետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի (10 մլն տոննա հանքաքար): Ամուլսարի ծրագրի շրջանակում կստեղծվի 1300 աշխատատեղ` շինարարության գործընթացում (շինարարական աշխատանքները կտևեն մոտ 2 տարի), և 650-700 աշխատատեղ հանքավայրի շահագործման ողջ ընթացքում: Lydian International բաժնետերեր են նաև միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ IFC և EBRD: Ընկերության բաժնետոմսերը արժենշվում են Թորոնթոյի ֆոնդային բորսայում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000