Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 17:54
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`6.5%-ից մինչև 6.25%

ՀՀ ԿԲ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`6.5%-ից մինչև 6.25%

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`6.5%-իվ մինչև 6.25%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցնելու մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 27-ին, ԿԲ Խորհրդի նիստում:

 

Միևնույն ժամանակ, լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.75 % և 4.75 %:

 

Աղբյուրի համաձայն, 2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի:

 

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակել են արձանագրվել գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում: Այդուհանդերձ, առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման ընթացքի և զարգացող երկրների վրա դրա ազդեցության հետ:

 

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ: Աստիճանաբար շարունակվում է նաև ներքին պահանջարկի վերականգնումը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների: Այդուհանդերձ, Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրով նախանշված որոշ գնանկումային ռիսկեր դառնում են ավելի առարկայական, այդ թվում՝ գնաճային սպասումների նվազումը և փետրվարին ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որոնք առավել հավանական են դարձնում 2017 թ. համար  նախանշված գնաճի՝ կանխատեսման միջակայքի ստորին հատվածում պահպանվելը: Այս պարագայում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում հերթական անգամ թուլացնել դրամավարկային պայմանները:

 

Խորհուրդը կարծում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ձևավորել 2017 թ. գնանկումային միջավայրը հաղթահարելու և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:

Միևնույն ժամանակ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տոկոսադրույքները բավականին նվազել են և ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են, սակայն ԿԲ-ն հավատարիմ է մնում գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին և անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

 

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017թ. հունվարի 13-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

 

Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ վերանայումը տեղի էր ունեցել նոյեմբերի 15-ին – 6.75%-ից մինչև 6.5%, որի զուգահեռ իջեցվեցին նաև լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանելով`8 % և 5 %: Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել էր`սեպտեմբերի 27-ին` 7.25%-ից մինչև 6.75%, իսկ դրան զուգահեռ իջեցվեցին նաև լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանելով`8.25 % և 5.25 %: Իսկ մինչ այդ տոկոսադրույքի վերանայում էր տեղի ունեցել օգոստոսի 16-ին`7,5%-ից մինչև 7,25%, միաժամանակ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանելով`8.75 % և 5.75 %: Դրանից առաջ, հունիսի 28-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7.75%-ից իջեցվեց մինչև 7.5%, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպո-ները և բանկերից ներգրավված միջոցները`9.25%-ից մինչև 6.25% և 9%-ից մինչև 6%: Իսկ մինչ այդ, 2016 թվականի մայիսի 17-ի նիստում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.25%-ից իջեցվեց մինչև 7.75%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվեցին`9.25% և 6.25%, նախկին` 9.75% և 6.75% փոխարեն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2016 թվականի մարտի 29-ին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից իջեցվեց մինչև 8.25%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվեցին`9.75% և 6.75%, նախկին` 10% և 7% փոխարեն: 2016 թվականի առաջին ոփոխությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ին՝ 8.75%-ից իջեցվել էր մինչև 8.25%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվել էին`10% և 7%,: Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 10-ին`10,25-ից մինչև 9,75%, երբ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 11.75%-ից նվազեցվել էր մինչև 11.25%, իսկ ներգրավվող ավանդների տոկոսադրույքերը` 8.75%-ից մինչև 8.25%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներիցՕրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Էկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկաԷկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա
Գևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքովԳևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքով
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար ռիսկերն ակնհայտ են. Հայաստանի ֆինանսների նախարարԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար ռիսկերն ակնհայտ են. Հայաստանի ֆինանսների նախարար
Հայաստանի ԿԲ. Առկա են բոլոր նախադրյալները 2025 թվականին գնաճը  3%-ի մակարդակում ապահովելու համարՀայաստանի ԿԲ. Առկա են բոլոր նախադրյալները 2025 թվականին գնաճը  3%-ի մակարդակում ապահովելու համար
Գևորգ Պապոյանը՝ Գևորգ Պապոյանը՝ "Չոր նավահանգիստ" նախագծի մասին. մենք մտածում ենք նաև ավելի խորքային տնտեսական ուսումնասիրության մասին՝ կապված տնտեսական հետևանքների վերջնական հաշվարկների հետ
Ֆինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումըՖինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
ՀԲ վարկով Հայաստանում երեք էլեկտրաենթակայան կարդիականացվիՀԲ վարկով Հայաստանում երեք էլեկտրաենթակայան կարդիականացվի
ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորում են փոխադարձ առևտրում առավել արդյունավետ միջավայրի ստեղծումըՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորում են փոխադարձ առևտրում առավել արդյունավետ միջավայրի ստեղծումը
ՀՀ ֆինանսների նախարար. Մենք հաջողության ենք հասել մեր տնտեսական քաղաքականությունումՀՀ ֆինանսների նախարար. Մենք հաջողության ենք հասել մեր տնտեսական քաղաքականությունում
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսության աճը, եթե չլիներ վերաարտահանումԻնչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսության աճը, եթե չլիներ վերաարտահանում
ԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ ՂազախստանինԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ Ղազախստանին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էրՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էր
11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում
Մինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել էՄինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել է
Ֆինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերըՖինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերը
2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-իՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-ի
Հայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-իՀայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-ի
Հայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրաՀայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրա
Փաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասինՓաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասին
«Մայլեռ» ընկերությունը 2025 թվականին նախատեսում է 12 մլրդ դրամ  ներդնել Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային մարզահամալիրի զարգացման համար«Մայլեռ» ընկերությունը 2025 թվականին նախատեսում է 12 մլրդ դրամ  ներդնել Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային մարզահամալիրի զարգացման համար
Համաշխարհային բանկը Հայաստանին կաջակցի ջրային ոլորտի նոր ծրագրի իրականացման գործումՀամաշխարհային բանկը Հայաստանին կաջակցի ջրային ոլորտի նոր ծրագրի իրականացման գործում
2024 թվականին «Սյունիք» օդանավակայանից 71 չվերթ է իրականացվել Երևան-Կապան - Երևան ուղղությամբ2024 թվականին «Սյունիք» օդանավակայանից 71 չվերթ է իրականացվել Երևան-Կապան - Երևան ուղղությամբ
Դավիթ Խուդաթյանը ՝ ատոմակայանի կառուցման մասին. մենք դիտարկում ենք ոչ միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, այլև այլ երկրների  առաջարկներԴավիթ Խուդաթյանը ՝ ատոմակայանի կառուցման մասին. մենք դիտարկում ենք ոչ միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, այլև այլ երկրների  առաջարկներ
Պետական վերահսկողական ծառայության կողմից պետբյուջեում վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ. Ռոմանոս ՊետրոսյանՊետական վերահսկողական ծառայության կողմից պետբյուջեում վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ. Ռոմանոս Պետրոսյան
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համարԵվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համար
"Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականի վերջին
ՀԿԵ. Անցած տարի Հայաստանում արձանագրվել է երկաթուղով ուղևորահոսքի 4,6 տոկոս աճՀԿԵ. Անցած տարի Հայաստանում արձանագրվել է երկաթուղով ուղևորահոսքի 4,6 տոկոս աճ
2024 թվականին Հայաստանի պետական գանձարան 224 մլրդ դրամ պակաս եկամուտ է մուտքագրվել2024 թվականին Հայաստանի պետական գանձարան 224 մլրդ դրամ պակաս եկամուտ է մուտքագրվել
Պետությունը կաջակցի անհուսալի վարկեր ունեցող վարկառուներինՊետությունը կաջակցի անհուսալի վարկեր ունեցող վարկառուներին
Կիրանցում կադաստրային քարտեզը փոխվել է. Կոմիտեի ղեկավարը չի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողություններըԿիրանցում կադաստրային քարտեզը փոխվել է. Կոմիտեի ղեկավարը չի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողությունները
Ուզում ես ապրել կենտրոնում՝ վճարիր ավելին․անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը 2026 թվին ամբողջությամբ կաշխատենՈւզում ես ապրել կենտրոնում՝ վճարիր ավելին․անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը 2026 թվին ամբողջությամբ կաշխատեն
Հայաստանի միջազգային համախառն պահուստները մինչեւ 2024թ. դեկտեմբեր կրճատվել են տարեկան 2,8%-ով՝ միչեւ 3,533 մլրդ դոլարՀայաստանի միջազգային համախառն պահուստները մինչեւ 2024թ. դեկտեմբեր կրճատվել են տարեկան 2,8%-ով՝ միչեւ 3,533 մլրդ դոլար
Հայաստանում բնակարաններին առնչվող գործարքների թիվն աճել է մոտ 13 տոկոսովՀայաստանում բնակարաններին առնչվող գործարքների թիվն աճել է մոտ 13 տոկոսով
Հնարավորությունների «պատուհանը» փակ է. Կադաստրի կոմիտեի ղեկավարը կոչ է արել գումար չծախսել ինքնակամ շինությունների վրաՀնարավորությունների «պատուհանը» փակ է. Կադաստրի կոմիտեի ղեկավարը կոչ է արել գումար չծախսել ինքնակամ շինությունների վրա
Տնկվել է Արդշինբանկի անվանական անտառըՏնկվել է Արդշինբանկի անվանական անտառը
2024 թվականին Հայաստանում իրականացվել են 59 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր2024 թվականին Հայաստանում իրականացվել են 59 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր
Առողջության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում կապահովի միանման ծածկույթ բոլոր ապահովագրված անձանց համար. օրինագիծԱռողջության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում կապահովի միանման ծածկույթ բոլոր ապահովագրված անձանց համար. օրինագիծ
 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում
4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն
ՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացողՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացող
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբ
Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներինՈր տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համարԿոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
ՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքելՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքել
ԵՏՀ նախարար. ԵՏՀ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ավելացնել "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի թողունակությունը
Հայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակըՀայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակը
Կառավարությունը սահմանել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքԿառավարությունը սահմանել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
Հայաստանը փոփոխություն է կատարում Կապսի ջրամբարի կառուցման վերաբերյալ KFW-ի հետ վարկային համաձայնագրումՀայաստանը փոփոխություն է կատարում Կապսի ջրամբարի կառուցման վերաբերյալ KFW-ի հետ վարկային համաձայնագրում
Հայաստանը կմիանա արհեստական բանականության վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթինՀայաստանը կմիանա արհեստական բանականության վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթին
Հայաստանը ԵՄ-ից 12.9 մլն եվրո դրամաշնորհ կստանա միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտ­պանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուց­վածք­ների ամրապնդման համարՀայաստանը ԵՄ-ից 12.9 մլն եվրո դրամաշնորհ կստանա միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտ­պանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուց­վածք­ների ամրապնդման համար
Հայաստանը փոփոխություն է կատարում ԿԶԵՀ-ի հետ վարկային համաձայնագրում ՝ Քաջարանի թունելի կառուցման նախագծի համար արտամրցութային գնման ընթացակարգեր իրականացնելու նպատակովՀայաստանը փոփոխություն է կատարում ԿԶԵՀ-ի հետ վարկային համաձայնագրում ՝ Քաջարանի թունելի կառուցման նախագծի համար արտամրցութային գնման ընթացակարգեր իրականացնելու նպատակով
ՀԷՑ. 2025 թվականին Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի  սակագինը չի փոխվիՀԷՑ. 2025 թվականին Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի  սակագինը չի փոխվի
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության ներդրումային ծրագրին
Երեւանի քաղաքապետ. Շարունակելու ենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը, բայց դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստումԵրեւանի քաղաքապետ. Շարունակելու ենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը, բայց դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստում
ACSES. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առեւտուրը կարող է աճել 2-2,4 մլրդ դոլարովACSES. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առեւտուրը կարող է աճել 2-2,4 մլրդ դոլարով
Էկոնոմիկայի նախարարը տեքստիլ արդյունաբերության խնդիրներն ու հնարավորությունները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների հետԷկոնոմիկայի նախարարը տեքստիլ արդյունաբերության խնդիրներն ու հնարավորությունները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների հետ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.01.2025
RUB3.88-0.01
USD397.220.38
EUR405.08-3.74
GBP481.99-5.92
CAD275.12-0.37
JPY25.240.14
CNY54.180.06
CHF433.36-0.77