Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ՀՀ դրամով ավտովարկեր, միաժամանակ 2 ուղղություններով՝ առաջնային և երկրորդային շուկաներում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ավտովարկեր ձևակերպել ավտոսրահներից անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից կամ ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման ժամանակ, այդ թվում այն ավտմեքենաների համար, որոնք ներմուծվել են մինչև հայտի ներկայացնելը 30 օրվա ընթացքում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող են ստանալ 23 տարեկանը լրացած և վարկի մարման պահին 65 տարեկանից ցածր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Վարկ ստանալու վերաբերյալ հայտի քննարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի տրամադրման որոշման ընդունման նախնական ժամկետն առաջնային շուկայի համար կազմում է մինչև 5 աշխ. ժամ, իսկ երկրորդային շուկայի համար՝ մինչև 2 աշխ. օր:
Աղբյուրի համաձայն, վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է վարկառուի/համավարկառուի և մեքենայի ապահովագրություն:
Վարկի հիմնական պայմաններն են`տարեկան տոկոսադրույք - 16% և ՀՀ դրամով, ժամկետը - մինչև 7 տարի, առավելագույն գումար - մինչև 28 մլն ՀՀ դրամ, կանխավճար - սկսած 20%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման 78,4 մլրդ դրամ ծավալով ընդգրկված է առաջատարների եռյակում: Բանկի վարկակօմ ընդհանուր պորտֆելում մանրածախի մասնաբաժնը կազմել է ավելի քան 43%: Իսկ մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժնի կազմում է 11%-ը շուկայում:
Նշենք, որ 2009 թվականի ճգնաժամի հետևանքով օգտագործված ավտոմեքենաների վարկավորումը դադարեցվել էր, հաշվի առնելով բարձր ռիսկերը: Վերջին 2 տարիներին այդ հատվածը կրկին սկսեց գրավել վարկատուների ուշադրությունը, բայց վարկավորման ծավալներն առայժմ էականորեն ետ են մնում նախաճգնաժամային մակարդակից:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը (67) ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի մարզերում: