Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացմանե հայեցակարգին, որի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար:
Մասնավորապես, կամրագրվի ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջների ապահովման հարցը, «Մեղրիե, «Լոռիբերդե և «Շնողե ՀԷԿ-երի կառուցման ապահովման հետագա ընթացքի տեսլականը և հիդրոակումուլիացիոն կայանի տեղակայման անհրաժեշտության որոշակիացումը: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ ներդրումներն ավելի բարենպաստ դարձնելու նպատակով, ինչն իր հերթին կբերի ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանի բարձրացման: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է 300 մեգաՎատտ հզորությամբ «Մեղրիե, «Լոռիբերդե և «Շնողե ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներն օր առաջ սկսելու, ներդրողների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ էներգետիկ անվտանգության ապահովման առումով:
Բացի այդ, գործադիրի որոշմամբ հավանություն է տրվել նաև «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի հիմնական նպատակն արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելն է: Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից երկուսի համար «Արիես ինժեներիաե խորհրդատվական իսպանական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իսկ չորս տեղանքների համար էլ նախապատրաստվում են: Ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ նախատեսվող կայանների համար կազմակերպվող մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները: Կարևորելով նախարարության ներկայացրած ծրագրերը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դրանք նախատեսում են մոտ 400-500 մլն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթ: