Արմինֆո. Հայաստանն ընդլայնում է երկրի վարչապետին կից Հակակոռուպցիոն խորհրդի փորձագիտական խմբի կազմը: Համապատասխան որոշումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում:
Ինչպես պարզաբանել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Խորհրդի կազմում նախատեսվում է ավելացնել քաղաքացիական հասարակության անդամների թիվը`2-ից մինչև 4 հոգի: Ընդ որում, ըստ նախարարի, նշված ընդլայնումը նախատեսվում է բիզնես-ասոցիացիայի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության «Հակակոռուպցիոն կոալիցիայի» հաշվին: Խորհրդի կազմի մեջ մտնել կառաջարկվի Հայաստանի Օմբուդսմենին, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, ինչպես նաև նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարին:
Արդյունքում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվը կհասնի 5-ի, իսկ պետական կառույցների ներկայացուցիչների թիվը` 10-ի:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը: Խորհրդի նպատակն է այս ձևաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, ովքեր իսկապես ասելիք ու պատկերացում ունեն ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Ըստ վարչապետի, հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |