Արմինֆո. Քարքարում երկրաջերմային կայան կառուցելու նպատակով իրականացված հորատումները բավական դրական արդյունքներ են տվել։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, այդ առնչությամբ գերատեսչության փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել է, որ
փորվել է երկու հորատանցք. մեկը 1500 մետր, մյուսը՝ 1684 մետր խորությամբ, հորատման վերջնական արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա հունվարին:
«Սակայն նախնական տվյալներով, խորհրդատուները նշում են, որ 2,5 հազար մետր խորության վրա կարող ենք ունենալ 180 աստիճան ջերմություն և համապատասխան հեղուկ, որը լավ նախադրյալ է համակարգային երկրաջերմային կայանի կառուցման համար»,- հայտնել է նա:
Աղբյուրի համաձայն, նախատեսվում է շուրջ 30 մեգավատ հզորությամբ կայանի կառուցում, որի տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ։ Այն Հայաստանի ներքին սպառման 3 տոկոսն է: «Պետք է նաև նշեմ, որ նման երկրաջերմային տեղանքներ ունենք ոչ միայն Սիսիանում, այլև Ջերմաղբյուրում, Բերձորում, Հայաստան-Վրաստան սահմանի որոշ հատվածներում»,- ասել է փոխնախարարը:
![]() | 6.60 | -0.06 |
![]() | 406.19 | 0.28 |
![]() | 414.31 | -3.25 |
![]() | 490.96 | -1.29 |
![]() | 314.90 | -2.81 |
![]() | 30.46 | 0.08 |
![]() | 60.26 | 0.05 |
![]() | 429.56 | -0.89 |