Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը 2016 թվականի դեկտեմբերի 30-ին գրանցել է փոխանցման ակտը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն կհանդիսանա «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի իրավահաջորդը: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել նաև «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին:
Ավելի վաղ, 2016 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել և գրանցել էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿե ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը, որից հետո, այդ պայմանագրով նախատեսված գործողությունների ավարտից հետո, Կեննտրոնական բանկին է ներկայացվել երկու բանկերի միավորման վերաբերյալ միջնորդագիրը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, որը կհանդիսանա «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿե ԲԲԸ-ի իրավահաջորդը:
Ըստ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ տվյալների, բանկերի միավորման մասին որոշումն ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 10-ին, գնորդ-բանկի բաժնետերերի արտահերթ ժողովում: Դրանից մեկ ամիս առաջ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացրեց բաժնետոմսերի թողարկում, կապիտալի նորմատիվային պահանջները կատարելու նպատակով, ինչի արդյունքում բանկի ընդհանուր կապւտալը կազմեց մոտ 30 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Արարատբանկի ակտիվները 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 137,5 մլրդ.դրամ, տարեկան աճը`9,3%, ընդհանուր պարտավորությունները`113.4 մլրդ դրամ, ավելանալով 9,7%, կուտակված շահույթը`12.4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը`70 մլրդ դրամ, ավելանալով`4,7 %, ժամկետային ավանդները`22.5 մլրդ դրամ, ցպահանջ պարտավորությունները`28.7 մլրդ դրամ, ներդրումները պետպարտատոմսերում - 26 մլրդ դրամ, տարեկան աճը`2.3 անգամ: Տարվա առաջին 9 ամիսներն Արարատբանկը եզրափակել է 732.8 մլն դրամ զուտ շահույթով, որից 406.5 մլն.դրամը`երրորդ եռամսյակում, եռամսյակային աճը`գրեթե 3 անգամ: Բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքում, վերջին նոյեմբերյան էմիսիայից հետո, 72.73% -ը պատկանում է «Ֆլեշե ընկերությանը, 18.14% -ը` ՎԶԵԲ-ին, 8,58%-ը` Rural Impulse Fund II-ին, մնացածը 0 55%-ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: Բանկն ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), այդ թվում`27-ը Երևանում, 26-ը ՀՀ մարզերում և 1-ը`Ղարաբաղում:
Նշենք, որ Զարգացման Հայկական Բանկի ակտիվները 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 68 մլրդ դրամ, տարեկան անկումը`2%, ընդհանուր պարտավորությունները- 56.2 մլրդ դրամ, տարեկան անկումը`5%: Ընդհանուր ակտիվները կազմել են 11.8 մլրդ դրամ, իսկ կուտակված շահույթը`6.9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը`44,2 մլրդ դրամ, ժամկետային ավանդներ` 43,3 մլրդ դրամ, ցպահանջ պարտավորությունները`7.4 մլրդ դրամ: Տարվա առաջին 9 ամիսները Բանկը եզրափակել է 1,2 մլրդ դրամ զուտ շահույթով, նախորդ տարվա 131 մլն դրամի փոխարեն: 2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Զարգացման Հայկական Բանկե ՓԲԸ մեծամասնական բաժնետերերն են` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը`19.98%, Ռաֆիկ Հայրապետյանը 19.65% և բանկի հին բաժնետերերից մեկը` Գրիգոր Թերմենջյանը (ԱՄՆ) - 16.03 %: Մնացած 70 -ը մինորիտար բաժնետերեր են: Բանկն ունի 9 մասնաճյուղ, այդ թվում, 4-ը Երևանում և 4-ը ՀՀ մարզերում և 1-ը`Ղարաբաղում: