Երեքշաբթի, 10 Հունվարի 2017 15:22
Ալինա Հովհաննիսյան

Անելիք Բանկի առաջին անգամ թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

Անելիք Բանկի առաջին անգամ թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

Արմինֆո. Անելիք Բանկի կողմից առաջին անգամ թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը նախանշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել են: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:

«Պարտատոմսերի ձեռքբերումը հնարավորություն է տվել մեր հաճախորդներին կատարել այլընտրանքային ներդրում, ինչը միաժամանակ ապահովում է տարեկան կայուն 6.5% եկամուտ: Հաշվի առնելով տեղաբաշխման հաջող ընթացքը նախատեսում ենք հետագայում ևս իրականացնել պարտատոմսերի թողարկումե,- ասել է «Անելիք Բանկե վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նշենք, որ պարտատոմսերը դոլարային են, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս:

Հիշեցնենք, որ բանկային նոր պրոդուկների ներդման մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Անելքի Բանկի խորհրդի նորընտիր նախագահ Վարդան Դիլանյանը, ով նշել է բանկի որդեգրած նոր քաղաքականության մասին, այն է՝ ապահովել առավելագույն հարմարավետություն բանկի հաճախորդների համար, ներդնել նոր տեխնոլոգիական նորամուծություններ և առաջարկել բազմազան, մրցակցային ծառայություններ

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի սկզբին Անելիք Բանկն ավարտեց լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21.8 մլրդ ՀՀ դրամով, հասցնելով 39 մլրդ.դրամի: Արդյունքում, բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 36.7 մլրդ.դրամ, գերազանցելով ՀՀ ԿԲ նորմատիվը: Բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, որի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմեց 59.68%, իսկ նախկին սեփականատիրոջ, լիբանանյան CreditBank S.A.L-ի մասնաբաժինը կազմեց 40,32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO LTD): Բանկի բաժնետերերի կողմից ձևավորվել է Բանկի նոր Խորհուրդ, որում ընդգրկվել են բանկային համակարգում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ: Բանկի Խորհրդի նախագահն է դարձել Վարդան Դիլանյանը (Accenture PLC խորհրդատվական ընկերություն): Բանկի Վարչության ղեկավարը չի փոխվել, այն կշարունակի ղեկավարել Ներսես Կարամանուկյանը: