Երեքշաբթի, 10 Հունվարի 2017 19:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թվականի 11 ամիսներին կրճատվել է 6.4%

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թվականի 11 ամիսներին կրճատվել է 6.4%

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-նեյեմբերին կազմել է 6614.6 մլն կՎտժ, տարեկան անկումը՝ 6,4%, իսկ միայն նոյեմբերին աճել է 4.7%, մինչև 623.2 մլն. կՎտժ:  

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար- նոյեմբերին ՋԷԿ-երը 10.9% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 2231.3 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 6% ՝ մինչև 2175.6 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ը կրճատել է 11.9%՝ մինչև 2206.2  մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում ​​արտադրվել է 65.2  հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը` 52.3%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.5 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 51.6%:

 

Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%:-