
Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 11-ին հանդիպել է մի շարք գործարարների հետ, որոնց շարքում էին մեքենաշինության, ոչ մետաղական հանքաքարերի արդյունաբերության, սննդամթերքի և ոսկերչության ոլորտների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին մասնավոր հատվածի հետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում գործարարները նախարար Սուրեն Կարայանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են հարկային արտոնություններին, տուգանքներին, պարտավորություններին, սուբսիդավորման հնարավորություններին:
Նախարարը կոչ է արել գործարարներին ներկայացնել իրենց բիզնեսին առնչվող հստակ առաջարկություններ` համապատասխան օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու համար: Նախարար Սուրեն Կարայանը ծանոթացրել է նաև նախարարության աջակցության գործիքակազմին և առաջարկել նաև համագործակցել ՓՄՁ ունիվերսալ վարկային կազմակերպության հետ:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

