Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին՝ երկամյսա ժամկետում Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարների և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով 2017թ.-ի կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացումը: Երկրորդ՝ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էական ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումըե:
Կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է նաև երկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը եռամսյա ժամկետում կանխատեսումներ պետք է ներկայացնի նաև մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017թ.-ին սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |