Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ակցիա է հայտարարում է իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, գնումների փառատոնի ընթացքում, վճարումներ կատարելով Visa քարտերով, ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել լավագույն առաջարկներից ու զեղչերից, ընդ որում` առևտրային բոլոր կետերում և ժամանցի կենտրոններում:
Բացի այդ, Փառատոնի անցկացման ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, վճարումներ կատարելով Visa քարտերով, մինչև 25% զեղչեր կստանան Դուբայի Jumeirah հյուրանոցային ցանցում: Առաջարկը գործում է մինչև 2017թ. հունվարի 28-ը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.jumeirah.com/en/offers/visaoffers/visawinter/ հղումով:
Նշենք, որ Գնումների 22-րդ փառատոնն անցնում է Դուբայում, 2016 թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2017թ. հունվարի 28-ը: Այդ ժամանակահատվածում ԱՄԷ-ի մայրաքաղաքն ամբողջովին վերածվում է մի մեծ առևտրային հարթակի: Դուբայի հյուրերին սպասում են տարատեսակ շոուներ, մրցանակների խաղարկություններ և նվերներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը պլաստիկ շուկայի առաջատարն է ոչ միայն քարտերի քանակով, այլ նաև գործարքների ծավալներով: Այսպես, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի քարտերի թիվը կազմել է 518 հազար, որի գրեթե 79%-ը կամ 408 հազարը կազմել են Visa քարտերը: Տարեկան կտրվածքով, բանկը քարտերի ընդհանուր ավելացրել է 12,1%-ով, MasterCard քարտերի թվի 4,5 անգամ աճի հաշվին, Visa քարտերի թվի 4,5% անկամ դեպքում: ՎՏԲ-Հայաստան բանի պլաստիկ քարտերավ գործարքների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է շուրջ 160 մլրդ դրամ (տարեկան 11,5% աճով), որից գրեթե 147 մլրդ դրամ բանկոմատային գործարքներ (տարեկան 9,1% աճով): 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ուներ 346 սեփական POS-տերմինալ և 156 բանկոմատ: Մինչև 2013թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միայն VISA միջազգային քարտեր, ինչից հետո նույն տարվա սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, ձեռնամուխ եղավ Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերի թողարկմանն ու սպասարկմանը: Դրանից զատ բանկը սպասարկում է նաև ArCa լոկալ քարտեր: Բանկն ունի սեփական պրոոցեսինգ: ՎՏԲ-Հայաստան Բանկը VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը (67) ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի մարզերում: