Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալի աշխարհը սնուցելու համարե խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթե ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսին, որում առանձին տաղավարով մասնակցում են նաև հայկական մի քանի ընկերություններ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Իգնատի Առաքելյանը կմասնակցի ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Նախատեսվում են նաև հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Կանադայի և Սլովենիայի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Ֆրիդրիխ Կիցշելտի, գերմանական KfW բանկի և HERMES ընկերության ներկայացուցիչների հետ:
RUB | 3.95 | -0.04 |
USD | 387.17 | -0.45 |
EUR | 420.51 | -0.68 |
GBP | 499.95 | -3.34 |
CAD | 277.86 | -0.54 |
JPY | 25.36 | -0.04 |
CNY | 54.35 | -0.10 |
CHF | 446.20 | -1.29 |