Արմինֆո. 2017 թվականի հունվարի 18-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 2016 թվականի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Աղբյուրի համաձայն, ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 14,376,044 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում է 158,923,776 բաժնետոմս:
Հիշեցնենք, որ Բանկի նշված բաժնետոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 29 - դեկտեմբերի 1-ը, որի ընթացքում Բանկը ներգրավել է 3,306,490,120 ՀՀ դրամ, իսկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմել է 230 ՀՀ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Յունիբանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 32 մլրդ դրամ (տարեկան աճը`53.9%), ակտիվները`175.1 մլրդ դրամ (տարեկան աճը`12.2%), վարկային ներդրումները`120.7 մլրդ դրամ (տարեկան աճը`7.4%), ներդրումներն արժեթղթերում`12.2 մլրդ դրամ (տարեկան աճը`45.2%), պարտավորությունները`145.1 մլրդ դրամ (տարեկան աճը`5.8%), այդ թվում, ժամկետային ավանդները կսղմել են 118.7 մլրդ դրամ (տարեկան աճը`21,2%): 2016 թվականի 9 ամիսները Յունիբանկը եզրափակել է 622.6 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան անկումը`18,2%, իսկ միայն երրորդ եռամսյակում`85.4% (դրական ցուցանիշի նվազումով)
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |