Արմինֆո. Այսօրվա դրությամբ 2015 թվականին մթերված խաղողի դիմաց մթերող ընկերությունների կուտակված պարտքը ֆերմերների հանդեպ կազմում է 105 մլն դրամ, որից մոտ 84 մլն. դրամն ընկնում է տխրահռչակ «Վինար» ՍՊԸ-ին: Այս մասին հունվարի 19-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Մակարյանը հիշեցրել է, որ 2016 թվականի վերջին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, երկրի ֆերմերների խախտված իրավունքները վերականգնելու նպատակով, կապված մթերող կազմակերպությունների պարտքային պարտավորությունների հետ: «Հարցն արդեն գտնվում է Գլխավոր դատախազության վարույթում և կքննարկվի իրավական հարթությունում», - ասել է նա:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյելների, դեկտեմբերի 21-ի դրությամբ 6 մթերող ձեռնարկությունների` Սիսիանի գինու գործարան, Արենի Վայն, Շատո Առնո, «Շահնազարյան», «Մառան» և «Վինար» ընկերությունների ընդհանուր պարտքը խաղողի մթերման դիմաց Կածրաշեն, Այգեպատ, Այգեզարդ, Նորաշեն, Շահումյան և Նարեկ համայքների ֆերմերական տնտեսությունների հանդեպ կազմել է 155.5 մլն դրամ, որից մոտ 100 մլն դրամն ընկնում է «Վինար» ՍՊԸ-ին, իսկ ընդհանուր պարտքը կազմում էր 820 մլն դրամ: «Մեկ կամ երկու ընկերությունների կտրամադրվեն վարկերի, որոնք կուղղվեն պարտքերի մարմանը: Սակայն, հիմնական պրոբլեմը կապված է «Վինար» ընկերության հետ, քանի որ ընկերությունը ինքնին բավականին խնդրահարույց է», - ասել է փոխնախարար Մակարյանը:
Նշենք, որ ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների, 2015 թվականին վերամշակող գործարանների կողմից մթերվել է 31.5 մլրդ դրամի խաղող: Իսկ 2016 թվականին, դեկտեմբերի 21-իդրությամբ, 50 ընկերությունների կողմից մթերվել է 109,8 հազար տոննա խաղող: Խաղողի մթերման միջին գինը կազմել է 128.8 դրամ, նմախորդ տարվա համեմատ նվազելով` 16.3 դրամով:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |