
Արմինֆո. 2017 թվականի սկզբին Հայստանից արտահանվել է 2300 տոննա միրգ և բանջարեղեն, 2016 թվականի նույն ժամանակահատվածի 1300 տոննայի փոխարեն: Այս մասին հունվարի 19-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով, այս դինամիկան արձանագրվել է հիմնականում սառնարանային խաղողի և ջերմոցային տնտեսությունների լոլիկի արտահանման հաշվին: Հայկական գյուղատնտեսական ապրանքների իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է – 85%:
Ըստ գյուղնախարարության տվյալների, 2016 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ 50 մթերող ընկերությունների կողմից մթերվել է 109.8 հազար տոննա խաղող: Խաղողի մթերման միջին գինը կազմել է 128.8 դրամ, նմախորդ տարվա համեմատ նվազելով` 16.3 դրամով:
Մինչև մթերման սեզոնի զկիզբը վերամշակող ընկերությունների և ֆերմերների միջև կնքվել է մթերման մոտ 13 հազար պայմանագիր, որի շրջանակներում պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով գյուղացիներին տրամադրվել է 282 մլն. դրամի աջակցություն: Ընդհանուր հաշվով, 2016 թվականի ընթացքում Հայաստանում մթերվել է 7 մլրդ.դրամի մրգաբանջարեղենային ապրանքներ, որի դիմաց արդեն վճարվել է 6.3 մլրդ.դրամ կամ 83.6%-ը: Իսկ 14 մլրդ.145 մլն.դրամի մթերված խաղողի դիմաց արդեն վճարվել է 11.8 մլրդ.դրամը:
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

