Արմինֆո. Մեղրիում ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել իրանական, չինական և ռուսաստանյան ձեռնարկությունները: Այս մասին Մեղրիում ազատ տնտեսական գոտու հիմնման թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում հունվարի 19-ին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նշելով, որ հետաքրքիր կողմերը կարողն են հայտերն ներկայացնել մինչև փետրվարի 10-ը:
«Առևտրի գոտու գործարկման անհրաժեշտ է 28 մլն.դոլարի նախնական ներդրում, իսկ հաշվի առնելով հնարավոր ծախսերը, գումարը կարող է հասնել 32 մլն.դոլարի Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, նախատեսվում է ստեղծել շուրջ 2500 աշխատատեղ, իսկ մասնակից ընկերությունների թիվը կարող է հասնել մինչև 120, ներդրումների մինչև 350-400 մլն դոլար ընդհանուր ծավալով», - ասել է նա: Նպատակային ուղղությունները կլինեն ԵԱՏՄ, ԵՄ, Մերձավոր Արևելքը, ԱՄԷ, Սիրիան, Թուրքմենստանը, և այլն: Ըստ նրա, Գոտին կլինի Սյունիքի մարզում, որի տարածքը կկազմի 10-15 հեկտար, հետագա ընդլայնման հնարավորությամբ:ծ
ԱՏԳ ձեռնարկություններն իրենց գործունեությունը կիրականացնեն հետևյալ ուղղություններով` գյուղատնտեսական արտադրանքի մշակում, արտադրության /մեքենաշինություն, քիմարտադրություն, դեղագործություն, բարձր տեխնոլոգիաներ, տեքստիլ արդյունաբերություն:
«Մեզ համար կարևոր է, որպեսզի կազմակերպիչը ներկայացնի այնպիսի ծրագիր, որը ենթադրում է ցածր սակագներ, որպեսզի կարողանանք ներգրավել ավելի շատ մասնակիցների»,-ասել է փոխնախարարը: «Վստահ եմ, որ կազմակերպիչների համար այս բիզնեսը կլինի շահութաբեր, իսկ ձեռնարկությունների համար – կլինի զարգացման լուրջ հնարավորություն»,-ընդգծել է նա, հույս հայտնելով, որ ապրիլին ՀՀ կառավարությունը կընդունի Սյունիքում ԱՏԳ գործարկման մասին որոշումը:
Նրա խոսքով, հիմնական առավելությունն այն է, որ գոտին գտնվում է Իրանի «Արաս» ԱՏԳ-ից 2 կմ հեռավորության վրա: Ազիզյանը բերել է նաև Հայաստանի մյուս 2 ԱՏԳ-ների օրինակը, որոնք արդեն երկու տարի գործում են առանց էական տեղաշարժերի, ինչի հիմնական պատճառը ոչ այնքան հաջող տեղակայվածությունն է: Նա դրական գործողն է անվանել նաև ԵԱՏՄ հետ Իրանի նախնական համաձայնությունը ժամանակավոր ԱՏԳ մասին, միաժամանակ նշելով որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով ԱՏԳ-ում կգործի նաև «Դյութի ֆրի» համակարգը:
Միևնույն ժամանակ, նախարարությունում ԱՏԳ առավելությունների շարքում նշել են նաև զարգացած ենթակառուցվածքները, մոտիկությունը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին, սփյուռքի ներուժի օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև օգնությունը փաստաթղթերի ձևակերպման հարցերում: