Արմինֆո. ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է առաջիկա տարում քաղաքաշինության բնագավառի ծրագրային առաջնահերթություններին և անելիքներին:
Մասնավորաբար՝ Կոմիտեի նախագահն անդրադարձել է տարածքների գլխավոր հատակագծերի փոփոխությունների ընթացակարգերի լրամշակման, նախագծային և շինարարական մրցույթների կազմակերպման, ներդրումային ծրագրերի մշակման և համապատասխան փաթեթների ձևավորման, քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի, ինչպես նաև՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի աշխատանքային ծրագրերին, տվյալ ոլորտների պատասխանատուներին հանձնարարելով առաջիկա շաբաթվա ընթացքում ներկայացնել կոնկրետ ծրագրերը և դրանց կատարման ժամանակացույցը:
Խորհրդակցության ընթացքում Ն. Սարգսյանը կարևորել է Քաղաքաշինական ԾԻԳ ՊՀ լուծարմամբ պայմանավորված՝ «Երազե բնակելի թաղամասում պետծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը՝ լուծարային փուլում գտնվող ԾԻԳ ՊՀ-ից Կոմիտեի համապատասխան վարչություններին հանձնելու և «հանձնում-ընդունումե գործընթացի հավուր պատշաճի իրականացումը, ինչպես նաև՝ ծրագրի երրորդ փուլի աշխատանքների կազմակերպումը: Միաժամանակ, Ն. Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում նոր՝ քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության խնդիրները:
Հանձնարարվել է հետևել սահմանված ժամկետում ավարտելու բյուջեի միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների շինարարությունները:
Կառավարության առաջնահերթությունների համատեքստում Ն. Սարգսյանը անդրադարձ է կատարել իր իսկ անմիջական համակարգմամբ Կոմիտեի կողմից 2017 թվականին իրականացվող ներդրումային ծրագրերի փաթեթներին, հանձնարարելով նախապատրաստել դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ ներդրումային համաձայնագրեր՝ կողմերի մասնակցությամբ առաջիկայում ստորագրելու նպատակով:
![]() | 4.44 | 0.03 |
![]() | 403.54 | 0.30 |
![]() | 434.77 | -0.08 |
![]() | 507.37 | 0.09 |
![]() | 296.83 | -0.24 |
![]() | 27.60 | -0.32 |
![]() | 56.23 | -0.08 |
![]() | 458.67 | -2.18 |