Երկուշաբթի, 23 Հունվարի 2017 13:31
Նաիրա Բադալյան

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և UNIDO-ն Գյումրիում սկսնակների նոր անվճար դասընթաց կանցկացնեն

Արմինֆո. Գյումրիում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համարե ծրագրի մասնակիցների ընտրությունը: Ավելի քան 40 դիմորդներից ընտրական հանձնաժողովն ընտրեց 20 մասնակիցների: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի`  «Հաջող սկիզբե փուլում: 

 

Ծրագիրն իրականացնում են ՄԱԱԶԿ-ը (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Այն նպատակ ունի աջակցել ՀՀ մարզերի 18-35 տարեկան ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում՝ նպաստելով երիտասարդության գործազրկության մակարդակի նվազեցմանը և Հայաստանում կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը:

 

Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրում ընտրության հիմնական չափանիշն  իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Առաջնահերթ են հատկապես արտադրության և ՏՏ ոլորտներում ներգրավված սկսնակները:   

 

Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբե կոչվող առաջին փուլում  երիտասարդ ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացի և մշակում գործարար ծրագրեր: Այդ ծրագրերից առավել իրատեսականները կարող են հավակնել մատչելի վարկերի տեսքով ֆինանսական աջակցության: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո, առնվազն 1 տարվա ընթացքում, սկսնակը ստանում է խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: 

 

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոնե հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

 

Տարբեր գնահատականների համաձայն, ՓՄՁ բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 30-40%-ը: Եվրոպական երկրներում, որպես կանոն, այդ ցուցանիշը հասնում է 60-70%-ի: Ըստ որում, 2015 թ. արդյունքներով՝ փոքր և միջին բիզնեսի բաժինը Հայաստանի պետբյուջեի եկամուտներում կազմել է 2,4%: