Արմինֆո. Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings գործակալությունը Հայաստանի` որպես թողարկողի ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ վարկանիշները հաստատել է «B+» մակարդակում, «Կայուն» կանխատեսումով: Այս մասին է վկայում Հայստանի համար գործակալության նորացված վարկանիշը:
Ըստ աղբյուրի, արտարժույթով գերակա չապահովված պարտատոմսերի երկարաժամակետ վարկանիշը նույնպես հաստատվել է «B+» մակարդակում: Առաստաղի վարկանիշը սահմանվել է «BB-», արտարժույթով և ազգային արժույթով պարտավորություններով կարճաժամկետ վարկանիշը`«B» մակարդակներում: Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է`նմանատիպ երկրների շարքում մեկ շնչին ընկնող համեմատաբար բարձր ՀՆԱ-ով, վստահելի դրամավարկային և արտաքին պարտքի քաղաքականությամբ, նշված է Fitch Ratings գործակալության հաղորդագրության մեջ:
Ըստ Fitch գործակալության վերլուծաբանների, վարկանիշների վրա վրա բացասաբար են անդրադարձել` արտաքին պարտքի բարձր ցուցանիշը, բյուջեի մեծ դեֆիցիտը, բանկային հատվածի դոլարիզացիան և լարվածությունը որոշ հարևան երկրների հետ:
Գործակալության փորձագետները գտնում են, որ Հայաստանի ՀՆԱ աճն այս տարի կբարձրանա մինչև 2.1%, իսկ 2018-ին` մինչև 3.1%, անցյալ տարվա 0.8% աճից հետո, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսության վիճակի բարելավումով և հումքային գների ակնկալվող չափավոր աճով:
Նշենք, որ, ԱՄՀ կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թվականին կկազմի 3,4%, 2016-ի 3.2%-ի փոխարեն (նախկինում կանխատեսվածած`2,25-2,5% փոխարեն): Համաշխարհային բանկն իր նորացված դեկտեմբերյան կանխատեսման մեջ վատթարացել էր Հայաստանի ՀՆԱ-ի 2016 թվականի ակնկալիքները, մինչև 0% ստագնացիա, նախկինում կանխատեսված` 3.1% փոխարեն: ՀՀ Կենտրոնական բանկը 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը վատթարացրել էր մինչև 1.3-1.8% դանդաղում, նախորդ`2.8-3.4% փոխարեն: Ըստ ՀՀ պետական բյուջեի, Հայաստանի տնտեսական աճը 2017 թվականին նախատեսված է 3.2%, ՀՆԱ-ի անվանական աճը`5%, ինդեքս-դեֆլյատորը`1.7% (2016-ի 2.4%-ի փոխարեն), իսկ դեֆիցիտը նախատեսված է` 150.1 մլրդ դրամ: Հայստանի պետական բյուջեի եկամտային մասը 2017 թվականին կավելանա մինչև 1 տրլն. 210 մլրդ դրամ, իսկ ծախսերը կկրճատվեն մինչև 1 տրլն. 360 միլիարդ դրամ: Եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22,4% (2016-ի ցուցանիշը` 21.8%):