Երեքշաբթի, 24 Հունվարի 2017 16:24
Նաիրա Բադալյան

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում քննարկել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում քննարկել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը

Արմինֆո.  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, Դենիս Մանտուրովը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը։

 

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։   Կողմերը քննարկել են  «Гражданские самолеты Сухогоե («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներե) և  «Согласиеե  («Համաձայնությունե)  ԲԲ ընկերությունների  հետ համատեղ նախագիծը, ըստ որի՝  հայկական ազգային ավիափոխադրողները  հնարավորություն կունենան «SSJ 100ե ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։

 

Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում  են կողմերի  մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել  է նախագծի ճանապարհային քարտեզը: Դենիս Մանտուրովը կարևորել է երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին այս և մի շարք այլ հարցերի  քննարկումը։