Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017 12:38
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ նախագահ. Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում

ՀՀ նախագահ. Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում

Արմինֆո. «Էներգետիկայի բնագավառը, լինելով Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել», - հայտարարոել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից կազմակերպված «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման արարողությանն իր ողջույնի խոսքում: 

Նախագահը նշել է, որ այս ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը: «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոլտ ենթակայանները: Այս բնագավառում շարունակական և հետևողական աշխատանքներ են տարվում նոր հզորություններ ստեղծելու, էլեկտրահաղորդման նոր գծեր կառուցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ:
Տարածաշրջանային առումով արդյունավետ համագործակցում ենք մեր հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ: 2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր և փոխանակումներ, առևտրային այլ գործարքներ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: 

Նա ընդգծել է, որ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև: «Այդ հանգամանքը լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից: Երկարաժամկետ առումով «կանաչ» սկզբունքների վրա հիմնված տնտեսությունները ավելի հեռանկարային են և կայուն: Հենց այդ պատճառով այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում հատկապես կարևորում ենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով: Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը: Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը: Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա:
Այսպիսով, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ:
Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ», - Հայտարարել է ՀՀ նախագահը:

Նրա համոզմամբ, այսօրվա համաժողովը շատ լավ հարթակ կարող է դառնալ՝ քննարկելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները և ներդրումային հնարավորությունները: 

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: Համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից երեսունից ավելի օտարերկրյա ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Հունվարի 25-27-ն անցկացվող միջոցառումների շարքը ներառում է նաև եռօրյա ցուցահանդես, որում ներկայացված են տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտացված ընկերություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչների հավաստմամբ` միջոցառումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթացնելու ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արևային տեխնոլոգիաների նմուշներին և այս ոլորտում առաջարկվող ծառայություններին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի ՀայաստանումTeam Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
Խորհրդարանի շենքի մոտ ՓՄՁ ներկայացուցիչները պասիվ ընդվզում են իրականացնում․ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում են հարկային փոփոխությունների հարցըԽորհրդարանի շենքի մոտ ՓՄՁ ներկայացուցիչները պասիվ ընդվզում են իրականացնում․ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում են հարկային փոփոխությունների հարցը
ՀՀ Կենտրոնական բանկի շենքի դիմաց իրականացվել է քաղաքացիական ակցիա՝ ֆինանսական խարդախության զոհերի մասնակցությամբՀՀ Կենտրոնական բանկի շենքի դիմաց իրականացվել է քաղաքացիական ակցիա՝ ֆինանսական խարդախության զոհերի մասնակցությամբ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լուծումներ այն խնդիրների համար, որոնց բախվել են հայտարարատուները սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու ընթացքումՖինանսների նախարարությունն առաջարկում է լուծումներ այն խնդիրների համար, որոնց բախվել են հայտարարատուները սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու ընթացքում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53