Արմինֆո. Անվանական աշխատավարձը Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կտրուկ դանդաղեցրել է աճի տեմպերը` 2015-ի հունվար-դեկտեմբերի 7.7% աճից մինչև 1.7% 2016-ի հունվար-դեկտեմբերին, կազմելով, կազմելով 187850 դրամ ($ 391): Միայն դեկտեմբերին անվանական աշխատավարձն աճել է 22.6%, 2015-ի դեկտեմբերի 22.2% աճի համեմատ: 2016 թվականի դեկտեմբերին, 2015-ի դեկտեմբերի համեմատ անվանական աշխատավարձը Հայաստանում իջել է 0.4%, 2015-ի դեկտեմբերի 1.9% աճի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016-ի հունվար- դեկտեմբերին կազմել է 161842 դրամ ($ 337), կրճատվելով 1.8%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.2% աճի համեմատ: Ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձի տարեկան աճը դանդաղել է մինչև 4.6%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7% համեմատ կազմելով 221850 դրամ ($ 462): Միայն դեկտեմբերին բյուջետայինների աշխատավարձերն աճել են 23%, իսկ ոչ բյուջետայինների աշխատավարձերը`22.2%, մինչդեռ, մեկ տարի առաջ, նույն ամսում, բյուջետայինների աշխատավարձերն աճել էին 21.1%, իսկ ոչ բյուջետայիններինը`23.3%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին անվանական աշխատավարձը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել էր 7.6%, միայն դեկտեմբերին` 22%: Ընդ որում, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը դեկտեմբերին աճել էր 7.4%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում`7.7%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 482.84 դրամ / $ 1, իսկ հունվար-դեկտեմբերին`480.49 դրամ / $ 1, 2015-ի դեկտեմբերի`482.93 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-դեկտեմբերի` 477,92 դրամ / $ 1 – ի համեմատ: