Արմինֆո. Հունվարի 25-ին գործնական այցի շրջանակում ՀՀ ԿԲ է այցելել Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ղրղզստանի ազգային բանկի, Ղրղզստանի ազգային ժողովի, Ղրղզստանի կառավարության առընթեր Ֆինանսական շուկայի վերահսկողության և կարգավորման պետական ծառայության ներկայացուցիչներ և Ղրղզստանի բանկերի միության նախագահը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, փորձի փոխանակման շրջանակում պատվիրակության անդամներին ներկայացվել են Հայաստանի դրամական փոխանցումների ազգային համակարգը, ՀՀ վճարային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, ՀՀ ԿԲ փորձը փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, ՀՀ-ում ֆինանսական հաշտարարի գործունեությունը, վարկային բյուրոյի գործունեությունը, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման և ներդրման փորձը, ինչպես նաև ՀՀ ֆինանսաբանկային համակարգին վերաբերող այլ հարցեր:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովը ստորագրել են փոխընբռնման և համագործակցության հուշագիր ՀՀ ԿԲ և Ղրղզստանի ազգային բանկի միջև:
Այցի շրջանակում hանդիպումներ են նախատեսված ԱրՔա-ում, ԱՔՌԱ վարկային բյուրոյում և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |