Արմինֆո. Ռուսաստանյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում կկազմեն առնվազն 300 մլն.դոլար: Հունվարի 26-ին կառավարության նիստից հետո այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով, որ ռուսաստանցի ներդրողը հիմնականում հետաքրքրված է էներգետիկ ոլորտի նախագծերում, մասնավորապես, վերականգնող էներգետիկայի, ինչպես նաև գյուղատնտեսության և լեռնահումքային ոլորտներում:
Մինչ կառավարության նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնել է ակտիվ կազմակերպչական աշխատանքներ ձեռնարկել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի շտապ գործունեությունն ապահովելու ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարվել է նաև ապահովել ռուսական կապիտալի ներգրավումը Իրանի հետ սահմանի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու աշխատանքներին: Վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ ակնկալում է ամենամսյա զեկույցներ:
Ինչպես նիստից հետո պարզաբանել է Ս.Կարայանը, հայ-ռուսական համատեղ ներդրումային հիմնադրամի աշխատանքներն ուղղված են ներմուծման փոխարինմանը, կոոպերացիայի զարգացմանն արդյունաբերության ոլորտներում, այդ թվում նաև արտահանման խթանմանը: Ըստ նախարարի, առաջիկայում կառավարությունն արդեն կհայտարարի Հիմնադրամի ստեղծման մասին:
Ինչ վերաբերվում է սպասվող ներդրումներին, ըստ նախարարի, առաջիկա խորհրդարանական ընտրությունները որոշ առումով կարող են խոչընդոտել դեպի երկիր ֆինանսական հոսքերին: Այնուամենայնիվ, պոտենցիալ ներդրողների հետ կատարված աշխատանքների արդյունքում նախարարությունն ակնկալում է 500 մլն.դոլարի ներդրումներ:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների, 2016 թվականի առաջին 9 ամիսներին ՕՈՒՆ զուտ ներհոսքը Հայաստանի տնտեսության իրական հատվածում կազմել $ 92 մլն, կամ ՀՆԱ-ի 1.3%-ը: «ՕՈՒՆ այս մակարդակը բավարար չէ միջնաժամկետ հեռանկարում տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար, մենք պետք է բարձրացնել ծավալները 5 անգամ», - ասել է նախարար Սուրեն Կարայանը եզրափակիչ մամուլի ասուլիսում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ 2017 թվականին ակնկալվում է ՕՈՒՆ աճ, մինչև $ 150-200 մլն: