Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները տարեսկզբից սկսել են դանդաղեցնել աճի տեմպերը, առայժմ ոսկու և արծաթի շնորհիվ պահպանելով դրական դինամիկա: Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղները թանկացել են 0.5%, նախորդ շաբաթվա` 3.3% աճի փոխարեն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հունվարի 23-29-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 18860,09 դրամ (շաբաթվա աճը` 1.6%), արծաթ – 264,98 դրամ է (շաբաթական աճը`1.4%), պլատինիում – 15200.65 դրամ (շաբաթվա անկումը` 0.3%), պալադիում - 11792,31 դրամ (շաբաթվա անկումը`0.6%):