Ուրբաթ, 27 Հունվարի 2017 20:07
Ալինա Հովհաննիսյան

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ճանաչում է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում   

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ճանաչում է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում   

Արմինֆո. «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2017թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում արդեն երրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից:  

Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:

Նշենք, որ հունվարի 18-ին Մադրիդում  կայացած «Ֆինանսների և առևտրի բանկային միության» /BAFT/ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  9 տարածաշրջանի 83 երկրի բանկերի անունները: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:

Նշենք, որ «Global Finance Magazine» ամսագիրը տպագրվում է 1987 թվականից և աշխարհի 180 երկրում ունի ավելի քան 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Էքսպրես Ռենկինգի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2016 թվականին 58.7% ավելացրել է իր վարկային պորտֆելը, մինչև 104,9 մլրդ դրամ կամ $ 216,7 մլն (բանկի ակտիվների 48.7%-ը): Արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվներն տարվա ընթացքում աճեցին 63,3%, մինչև 215.6 մլրդ դրամ կամ $ 445.5 մլն: Ընդհանուր կապիտալը մեծացավ 47.6%, մինչև 33,2 մլրդ դրամ` կանոնադրական կապիտալի 2 անգամ համալրման հաշվին`մինչև 16.8 մլրդ դրամ (բաժնետոմսերի թողարկման միջոցով, 2016-ի նոյեմբերին և Զարգացման հայկական բանկի հետ  դեկտեմբերին միավորվելու հաշվին): Բանկի ընդհանուր պարտավորությունները 2016 թվականին աճել են 66.4%, մինչև 182.4 մլրդ դրամ կամ $ 376,9 մլն, որի կառուցվածքում 58,7% կազմում են հաճախորդների ժամկետային և ցպահանջ ավանդները (տարեկան աճը` գրեթե 2 անգամ), իսկ 30 2% են կազմում միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավված միջոցները (տարեկան աճը`14.6%): «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՓԲԸ գործում է 2005 թվականից: Բանկի կապիտալի կառուցվածքում, 2016 թվականի նոյեմբերի էմիսիայի ավարտից հետո, բաժնետոմսերի 72.73% -ը պատկանում է խոշորագույն նավթային թրեյդեր «Ֆլեշ» ընկերությանը, 18.14%-ը`EBRD-ին, 8,58%-ը` Rural Impulse Fund II-ին, իսկ մնացածը 0.55%-ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), այդ թվում`27-ը, Երևանում, 26-ը `Հայաստանի մարզերում և 1 մասնաճյուս ԼՂՀ-ում: Հաշվի առնելով Հայերեն Զարգացման Բանկի հետ միաձուլումը, առաջիկայում բանկը կունենա 63 մասնաճյուղ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000