
Արմինֆո. Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Փխալաձեն «Գրուզիա օնլայնին» հարցազրույցում հերքել է բոլոր խոսակցությունները, թե Վրաստանը պատրաստվում է դադարեցնել Հայաստան գազի մատակարարումը:
Նրա խոսքով, նման խոսակցությունները ձեռնտու են նրանց, ովքեր ցանկանւոմ են սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում: «Վրաստանը հուսալի գործընկեր է, և մենք բազմիցս դա ապացուցել ենք: Վրաստանը չի պատրաստվում դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, մենք խոսում ենք միայն տարանցման պայմանների մասին: Խոսքը բոլորովին այլ բանի մասին է՝ փոխվել են պայմանագրի պայմանները, բայց ոչ Վրաստանի օգտին»,-հայտարարել է Փխալաձեն՝ հիշեցնելով, որ 2008 թ. ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի վայրկյան տարանցիկ պարտավորությունների կատարումը չի դադարեցվել:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը և ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը եկել են համաձայնության, համաձայն որի՝ դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում: Պայմանագրի մանրամասները թե Վրաստանը, թե Ռուսաստանը չեն հրապարակում, ինչը վրացական հասարակայնության շրջանում կասկածներ է հարուցում Վրաստանի համար ոչ շահավետ պայմաներով պայմանագիր կնքելու առնչությամբ:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

