
Արմինֆո. ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժինը 2016թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնել 787 մլն դրամից ավելի գումար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից, բաժինը նախորդ տարի Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից իրավախախտումների վերաբերյալ ստացել է 1433 փաստաթուղթ, որոնց վերլուծությունը կատարել է սեղմ ժամկետներում՝ բացառելով տնտեսվարող սուբյեկտների գործունեության խոչընդոտումը:
Փաստաթղթերի վերլուծությունը կատարվել է սեղմ ժամկետներում:
